Թեմա՝ Եռանկյունների հավասարության առաջին հայտանիշը
1.Ի՞նչ է թեորեմը, ի՞նչ է թեորեմի ապացույցը։
Յուրաքանչյուր պնդում, որի ճշմարտի լինելը հաստատվում է դատողությունների միջոցով, մաթեմատիկայում անվանում են թեորեմ։ Այդ դատողություններն էլ կոչվում են թեորեմի ապացույց։
2.Ի՞նչ է նշանակում երկու պատկերներ իրար հավասար են։ Գծիր երկու հավասար պատկերներ։
Երկու եռանկյուններ կոչվում են հավասար, եթե վերադրումով (իրար վրա դնելով) դրանք կարող են համընկնել, այսինքն՝ համընկնում են բոլոր կողմերը և բոլոր անկյունները:
3.Ե՞րբ կասենք, որ երկու եռանկյուններ իրար հավասար են։
Եթե երկու եռանկյուններ հավասար են, ապա մի եռանկյան կողմերը և անկյունները հավասար են մյուս եռանկյան համապատասխան կողմերին և անկյուններին: Այսինքն՝ հավասար անկյունների հանդիպակաց կողմերը հավասար են, հավասար են նաև հավասար կողմերի հանդիպակաց անկյունները:
4.GEOGEBRA ծրագրով գծեք երկու եռանկյուններ այնպես, որ լինեն իրար հավասար։ Նշեք համապատասխան հավասար կողմերը, հավասար անկյունները։

5.GEOGEBRA ծրագրով գծեք ABC եռանկյուն:
Նշեք AB կողմի դիմացի անկյունը, ո՞ր անկյուն է։
Նշեք BC կողմի դիմացի անկյունը, ո՞ր անկյուն է։
Նշեք AC կողմի դիմացի անկյունը, ո՞ր անկյուն է։

6.Գրեք եռանկյունների հավասարության առաջին հայտանիշը։
Եթե մի եռանկյան երկու կողմերը և դրանցով կազմված անկյունը համապատասխանաբար հավասար են մյուս եռանկյան երկու կողմերին և դրանցով կազմված անկյանը, ապա այդպիսի եռանկյունները հավասար են:
ABC եռանկյան AB կողմը հավասար է 17սմ, AC կողմը կրկնակի մեծ է AB կողմից, իսկ BC կողմը 10սմ-ով փոքր է AC կողմից: Գտեք ABC եռանկյան պարագիծը:
AB=17սմ
AC կողմը կրկնակի մեծ է AB կողմից
BC կողմը 10 սմ-ով փոքր է AC կողմից
P-?
17×2=34սմ(AC)
34-10=24սմ(BC)
AB=17սմ

Եռանկյուններից մեկի պարագիծը մեծ է մյուս եռանկյան պարագծից։ Կարո՞ղ են հավասար լինել այդ եռանկյունները։
Ոչ։
Եռանկյուններից մեկի պարագիծը հավասար է մյուս եռանկյան պարագծին։ Կարո՞ղ ենք պնդել, որ հավասար են այդ եռանկյունները։
Պարագիծը կարող է լինել հավասար, բայց պետք չէ պնդել, որ նրանք հավասար եռանկյուններ են։
10.Ունենք եռանկյուն АBD և եռանկյուն ADC, ընդ որում АB=AC, <1=<2, տես նկարը: Oգտվելով եռանկյունների հավասարության առաջին հայտանիշից, ցույց տուր որ եռանկյուն АBD և եռանկյուն ADC իրար հավասար են։
Եթե մենք այս երկու եռանկյունները իրենց ընդհանուր կողմով ծալենք, ապա իրանք իրար հավասար կլինեն։ Ինչպես նաև, եթե նրանց անկյունները հավասար են, եռանկյունը նույնպես հավասար է։
Եթե մի եռանկյան երկու կողմերը և դրանցով կազմված անկյունը համապատասխանաբար հավասար են մյուս եռանկյան երկու կողմերին և դրանցով կազմված անկյանը, ապա այդպիսի եռանկյունները հավասար


