Հայաստանը և Պարսկա-Բյուզանդական մրցակցությունը 6-րդ դարում

Նեստորիական հոգևորականների պատկերը

  • Ներկայացնել Դվինի երկու եկեղեցական ժողովները։
    Դվինի եկեղեցական ժողով 554 թվականի մարտի 29-ին Մարզպանական Հայաստանի մայրաքաղաք Դվինում ապագա կաթողիկոս Հովհաննես Գաբեղենացու գլխավորությամբ հրավիրված ազգային-եկեղեցական ժողով։ Գումարվել է «հակառակ ժողովոյն Քաղկեդոնի»՝ Ծաղկազարդի օրը, կաթողիկոս Ներսես Բ Բագրևանդցու օրոք, պարսից Խոսրով արքայի 24-րդ և բյուզանդական Հուստինիանոս կայսրի 14-րդ տարում։
  • Քաղկեդոնի չորրորդ տիեզերաժողով։
    Քաղկեդոնի ժողով 451 թ. հոկտեմբերի 8-ից առ նոյեմբերի 1-ը տեղի ունեցած եկեղեցական ժողով, որը հրավիրվել է Կոստանդնուպոլսից ոչ հեռու գտնվող Քաղկեդոն քաղաքում Բյուզանդիայի կայսր Մարկիանոսի կողմից Լևոն Բ պապի համաձայնությամբ Եվտիքեսի ուսմունքը քննելու և Քրիստոսի բնության մասին վեճերին լուծում տալու նպատակով։
  • Ինչ հետևանքներ ունեցան Հուստինիանոսի վերափոխությունները Հայաստանի համար։
    Հուստինիանոս բյուզանդական կայսր 527 թ-ի օգոստոսի 1-ից մինչև իր մահը 565 թ.։ Ձգտել է վերականգնել Հռոմեական կայսրության երբեմնի հզորությունն ու տարածքը։
  • Ովքեր էին նեստորականները, ինչ է նեստորականություն։
    Նեստորականություն, քրիստոնեական ուսմունք, որը դատապարտվել է որպես հերետիկոսական 431 թ. Եփեսոսի ժողովում։ Ուսմունքը ստացել է իր անունը 428 – 431 թթ. Կ.Պոլսի պատրիարք Նեստորից։ Ուսմունքը, որը դավանում էր Նեստորը հանդիսանում էր նաև Անտիոքի աստվածաբանական դպրոցի դավանանքը, զարգացվել է 4-րդ դարի աստվածաբաններ Դիոդորոս Տարսեցու և Թեոդորոս Մոպսուեստացու աշխատություններում։
  • Երբ է տեղի ունեցել պարսկա-բյուզանդական պատերազմը։
    Բյուզանդա-սասանյան պատերազմ 602-628, վերջին և ամենաքայքայիչ պատերազմն էր Բյուզանդական կայսրության և Սասանյան Պարսկաստանի միջև։ Երկու կայսրությունների միջև տեղի ունեցած վերջին պատերազմը տևել էր մոտ 20 տարի և ավարտվել 591 թվականին, երբ բյուզանդական կայսր Մորիկը օգնեց Խոսրով II Սասանյանին գահ բարձրանալ։