Ա՜խ, ինչքան զոհեր ենք տվել, Որ պահենք այս հողը մի բուռ, Անունը Հայաստան պահենք: Արյունի ծովեր ենք տվել, Որ պահենք այս հողը մի բուռ, Անունը Հայաստան պահենք: Քրտինքի ծովեր ենք տվել, Որ կորդը բուրաստան պահենք, Տաճար ու ոստան պահենք:
Այս մի բուռ քարեղեն հողում, Այս մի բուռ քարեղեն հողում Դեռ ինչքան ջանք է հարկավոր, Որ պահենք հացը հոգևոր:
Եվ պահենք մեր քայլը` այս խենթ Քառատրոփ թռչող կյանքի հետ: Եվ պահենք մեզանով լեցուն Մեր հոգուն տարեկից լեզուն:
Սեփական մեր բույրը պահենք, Եվ պահենք մեր համը սեփական, Սեփական մեր գույնը պահենք, Եվ ապրենք տանը սեփական: Եվ տոհմ ու գերդաստան պահենք, Եվ պահենք այս հողը մի բուռ, Անունը Հայաստան պահենք:
Բանաստեղծությունից դուրս գրիր գոյականները, որոշիր առումը, թիվը, հոլովը, հոլովումը,բառակազմորեն վերլուծիր։
Թեմա՝ Եռանկյունների հավասարության առաջին հայտանիշը
1.Ի՞նչ է թեորեմը, ի՞նչ է թեորեմի ապացույցը։
Յուրաքանչյուր պնդում, որի ճշմարտի լինելը հաստատվում է դատողությունների միջոցով, մաթեմատիկայում անվանում են թեորեմ։ Այդ դատողություններն էլ կոչվում են թեորեմի ապացույց։
2.Ի՞նչ է նշանակում երկու պատկերներ իրար հավասար են։ Գծիր երկու հավասար պատկերներ։
Երկու եռանկյուններ կոչվում են հավասար, եթե վերադրումով (իրար վրա դնելով) դրանք կարող են համընկնել, այսինքն՝ համընկնում են բոլոր կողմերը և բոլոր անկյունները:
3.Ե՞րբ կասենք, որ երկու եռանկյուններ իրար հավասար են։ Եթե երկու եռանկյուններ հավասար են, ապա մի եռանկյան կողմերը և անկյունները հավասար են մյուս եռանկյան համապատասխան կողմերին և անկյուններին: Այսինքն՝ հավասար անկյունների հանդիպակաց կողմերը հավասար են, հավասար են նաև հավասար կողմերի հանդիպակաց անկյունները:
4.GEOGEBRA ծրագրով գծեք երկու եռանկյուններ այնպես, որ լինեն իրար հավասար։ Նշեք համապատասխան հավասար կողմերը, հավասար անկյունները։
5.GEOGEBRA ծրագրով գծեք ABC եռանկյուն: Նշեք AB կողմի դիմացի անկյունը, ո՞ր անկյուն է։ Նշեք BC կողմի դիմացի անկյունը, ո՞ր անկյուն է։ Նշեք AC կողմի դիմացի անկյունը, ո՞ր անկյուն է։
6.Գրեք եռանկյունների հավասարության առաջին հայտանիշը։ Եթե մի եռանկյան երկու կողմերը և դրանցով կազմված անկյունը համապատասխանաբար հավասար են մյուս եռանկյան երկու կողմերին և դրանցով կազմված անկյանը, ապա այդպիսի եռանկյունները հավասար են:
ABC եռանկյան AB կողմը հավասար է 17սմ, AC կողմը կրկնակի մեծ է AB կողմից, իսկ BC կողմը 10սմ-ով փոքր է AC կողմից: Գտեք ABC եռանկյան պարագիծը:
AB=17սմ
AC կողմը կրկնակի մեծ է AB կողմից
BC կողմը 10 սմ-ով փոքր է AC կողմից
P-?
17×2=34սմ(AC)
34-10=24սմ(BC)
AB=17սմ
Եռանկյուններից մեկի պարագիծը մեծ է մյուս եռանկյան պարագծից։ Կարո՞ղ են հավասար լինել այդ եռանկյունները։ Ոչ։
Եռանկյուններից մեկի պարագիծը հավասար է մյուս եռանկյան պարագծին։ Կարո՞ղ ենք պնդել, որ հավասար են այդ եռանկյունները։ Պարագիծը կարող է լինել հավասար, բայց պետք չէ պնդել, որ նրանք հավասար եռանկյուններ են։
10.Ունենք եռանկյուն АBD և եռանկյուն ADC, ընդ որում АB=AC, <1=<2, տես նկարը: Oգտվելով եռանկյունների հավասարության առաջին հայտանիշից, ցույց տուր որ եռանկյուն АBD և եռանկյուն ADC իրար հավասար են։
Եթե մենք այս երկու եռանկյունները իրենց ընդհանուր կողմով ծալենք, ապա իրանք իրար հավասար կլինեն։ Ինչպես նաև, եթե նրանց անկյունները հավասար են, եռանկյունը նույնպես հավասար է։
Եթե մի եռանկյան երկու կողմերը և դրանցով կազմված անկյունը համապատասխանաբար հավասար են մյուս եռանկյան երկու կողմերին և դրանցով կազմված անկյանը, ապա այդպիսի եռանկյունները հավասար
3. ABC և MNK եռանկյունները հավասար են։ ABC եռանկյան պարագիծը 65սմ է։ Ինչի՞ է հավասար MNK եռանկյան պարագիծը։ MNK եռանկյան պարագիծը հավասար է 65սմ, քանի որ այս եռանկյունը հավասար է ABC եռանկյանը։ 4. Նայելով նկարին, փորձիր ցույց տալ, որ եռանկյուն ABC-ն հավասար է եռանկյուն ACD-ին։
Եթե մի եռանկյան երկու կողմերը և դրանցով կազմված անկյունը համապատասխանաբար հավասար են մյուս եռանկյան երկու կողմերին և դրանցով կազմված անկյանը, ապա այդպիսի եռանկյունները հավասար են:
Եթե հետևենք եռանկյան առաջին հայտանիշին, ապա այս եռանկյուններն իրար հավասար են։ Քանի որ AC-ն ընդհանուր կողմ է, անկյուններն ու կողմերը հավասար են լինում։
5. ABC և MNK հավասար եռանկյուններում <A=<M, <B=<N , <C=<K։ Եռանկյուն ABC և եռանկյուն MNK ո՞ր կողմերն են համապատասխանաբար հավասար։
Եթե պատկերում ենք, ապա ստացվում է, որ BC=NK, AC=MK, AB=MN:
6. ABC և MNK հավասար եռանկյուններում AB=MN, BC=NK, AC=MK: Եռանկյուն ABC և եռանկյուն MNK ո՞ր անկյուններն են համապատասխանաբար հավասար։
Եթե պատկերենք, ապա N=B, C=K, A=M:
7. Եռանկյան կողմերի երկարությունները հարաբերում են ինչպես 5:12:13, իսկ փոքր կողմը 10 սմ է: Գտեք եռանկյան պարագիծը:
10:5=2սմ
2X12=24սմ
2X13=26սմ
10+24+26=60սմ
P=60սմ 8. AC և BD հատվածները հատվում և հատման կետում կիսվում են: Ապացուցեք, որ ΔABC=ΔACD: 9.Նայելով նկարին ցույց տուր, որ ΔABD=ΔBDC:
10. Ունենալով տարբեր երկարությամբ երեք փայտիկներ, ի՞նչ ես կարծում, միշտ է հնարավոր այդ փայտիկներով պատրատել եռանկյուն։ Փայտիկները կոտրել չի թույլատրվում։