Քիմիա Սեպտեմբերի 11-15

Дата: 13 сентября, 2023Автор: varsenikgrigoryanblog0 Комментарии

Սովորել էջ՝ 8-11

Մարմին և նյութ

Մեզ շրջապատում են բազմատեսակ առարկաներ, որոնցից յուրաքանչուրն ունի իր անվանումը: Օրինակ` բաժակ, սեղան, համակարգիչ և այլն: 

Բոլոր առարկաներն ունեն ընդհանուր անվանում՝ ֆիզիկական մարմին: Յուրաքանչուր ֆիզիկական մարմին ունի որոշակի ձև, զանգված ու ծավալ:

Մարմինները լինում են կենդանի ու անկենդան: Կենդանի մարմինները միասին կազմում են կենդանի բնությունը, իսկ անկենդան մարմինները՝ անկենդան բնությունը:

nimages (1).jpg
nnimages (8).jpg
nimages (5).jpg
nimages (2).jpg

  Կենդանի մարմիններ

nimages (7).jpg
nimages (10).jpg

                քարերը՝ անկենդան                    մեքենան՝ անկենդան

 Անկենդան մարմիններ 

Նկարագրենք երկու ֆիզիկական մարմին,

Օրինակ

Ապակյա  բաժակը և երկաթյա մեխը: 

nimages.jpg
nnimages (11).jpg

Բաժակը թափանցիկ է, հեշտ կոտրվում է, օգտագործում ենք տարբեր հեղուկներ ըմպելու համար, իսկ մեխը շատ ամուր է, խոնավ օդում ժանգոտվում է, օգտագործում ենք տարբեր իրեր կամ իրերի մասեր իրար միացնելու համար։

Ինչպես տեսնում ենք, շատ կարևոր է,  թե ինչ նյութից է պատրաստված առարկան:

Բոլոր առարկաները (ֆիզիկական մարմինները) կազմված են նյութերից:

Միևնույն նյութից կարելի է պատրաստել տարբեր առարկաներ: 

Օրինակ՝ ապակուց կարելի է պատրաստել ծաղկաման, քիմիական բաժակ, փորձանոթ:

nimages (3).jpg
ndownload.jpg
nimages (16).jpg

Տարբեր նյութերից կարելի է պատրաստել միատեսակ առարկաներ:

Օրինակ՝ փորձանոթների կանգնակ կարելի է պատրաստել փայտից, պլաստմասսայից կամ երկաթից:

n4078475-1-big.jpg
ncpec36.jpg
n18693153_w640_h640_shtativy_dlya_probirok.jpg

Նյութերը  բաժանվում են երկու խմբի՝ օրգանական և անօրգանական:     

n1fe4862eb8.jpg
nimages (18).jpg

Օրգանական նյութեր       

nimages (9).jpg
nimages (13).jpg

Անօրգանական նյութեր։

Հայոց լեզու

Տրված բառերը վանկատի’ր և բոլոր հնարավոր ձևերով տողադարձի՛ր:

Գը-րավ-չու-թյուն, ժո-ղո-վր-դա-կան, ճեր-մա-կա-թև, թե-վա-տա-րած, ու-ղե-վո-րու-թյուն, ավ-յուն, ա-վյուն։11. Տրված բառերը վանկատի՛ր:Ան-ի-րա-կան, ան-ա-պա-հով, չոր-քո-տա-նի, հե-ռա-գրել, հե-տա-պըն-դում, տը-ձե-վու-թյուն, հա-րավ-ար-եվ-մը-տյան:12. Փորձի՛ր բացատրել, թե ինչպե՞ս է կատարվել տրված բառերի տողադարձը:Ան- օգուտ, ան- արվեստ, երկ-ոտանի, հյուսիս- արևելյան, նախ-օրոք, մանր-ատամ, բևեռ-աղվես:Քանի որ այս բառերը նախածանցավոր են նրանք չեն տրվում տողադարձի կանոնին։13. Ուշադրություն դարձրու՛ տողադարձված բառերին և պարզի՛ր, թե ինչո՞ւ գաղտնվանկի ը-ն չի գրվում:Սևա- գրել, մանրա- նկարչություն, մակա- գրություն, մանրա խնդիր, ակն- դետ, ակն- կալել, մանրա- պճեղ, հարցա- պնդում:14. Տրված բառերը բոլոր հնարավոր ձևերով տողադարձի՛ր:Հե-զաճկուն, հեզա-ճկուն, հեզաճը-կուն,հե-տաքննություն, հետա-քննություն, հետաքն-նություն, հետաքննու-թյուներկ-կճղակավոր, երկկճ-ղակավոր, երկկճղակ-ավոր, երկկճղակա-վորփո-խադրություն, փոխա-դրություն, փոխադրու-թյունզբո-սաշրջիկ, զբոսա-շրջիկ, զբոսաշըր-ջիկմի-ամտություն, միա-մտություն, միամը-տություն, միամտու-թյունբա-նաստեղծ, բանա-ստեղծ:

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ 7

  • Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:

Անօդ տարածության մեջ մարդն իր մարմինը չի զգում: (անօդ, անոթ)

Աղջիկը դասավորեց արհեստանոցի բոլոր անոթները ու դուրս եկավ: (անօդ, անոթ)

Տղայի աղմկոտ ու անհանգիստ վարքը վախեցնում էր ծնողներին: (վարկ, վարք)

Նրանք ամեն ինչ արեցին իրենց արտադրանքի վարկը բարձր պահելու համար: (վարկ, վարք)

25. Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:

Սիրտն անհանգստությունից թրթռում էր ու կարծես մի պահ կանգ առավ:

(թրթռալ,թռվռալ)

Ամբողջ օրը խաղաց ու թռվռաց և միայն երեկոյան հիշեց խոստումը: (թրթռալ, թռվռալ)

Օրումեջ եկող այդ լուրերն էլ հարևանի զայրույթն անընդհատ բորբոքում էին ու գրգռել են նրան: (գռգռալ, գրգռել)

Քարերը գռգռալով իջնում էին լանջն ի վար, թռչում իրար գլխից ու ձորում միայն դադար առնում:  (գռգռալ, գրգռել)

26. Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:

Իր անկյունում նստած՝ մրմռում էր ու ինչ-որ բան նկարում. ոչ մեկն ու ոչինչ չի հետաքրքրում: (մռմռալ, մրմռալ)

Սիրտը մռմռում էր, երբ հանկարծ նորից հիշում էր ցավից ու վիրավորանքից այլայլված այդ դեմքը: (մռմռալ, մրմռալ)

Իրենց ձյունափառ գագաթները երկինք են կարկառել ու սպասում են: (կարկառել, կռկռալ)

Բայց ինչո՞ւ եք անհամբեր կռկռում, սպասե՛ք, էլի՛: (կարկառել, կռկռալ)

Նա անապատում բարբառում էր, ասում ճշմարիտ ու մարգարեական բաներ, բայց ո՞վ էր լսողը: (բարբառել, բռբռալ)

Անմիտ ու անշնորհք բռբռում ես. ո՞վ կհասկանա, թե ի՛նչ ես ասում: (բարբառել, բռբռալ)

  • Փորձիր բացատրելթե ինչո՛ւ տրված բառերը և-ով չեն գրվում:

ա) Եվա, Եվգինե, Եվրոպա, Եվրասիա, Եվդոկիա:

Տրված բառերը չեն գրվում և-ով քանի որ նրանք գրվում են մեծատառով։

բ) եվրոպացի, համաեվրոպական, արևմտաեվրոպական, եվդոկիացի:

Քանի որ գրվում է բառասկզբում։

  •  Ուշադրությո՛ւն դարձրու տրված բառերի կազմությանն ու ուղղագրությանը և օրինաչափությունը բացատրի՛ր:

Ա. Ոսկեվառ, գինեվաճառ, գերեվարել, ոսկեվազ, հոգեվարք, կարեվեր (ծանր, կարի վերք ստացած, խոցված):

Այս բոլոր բառերը և-ով չեն գրվում։

Բ. Ոսկևորել, գոտևորել, ուղևոր, ուղևորվել, սերկևիլ, հևիհև:

Այս բոլոր բառերը գրվում են և-ով։

  • Կետերի փոխարինի՛ր եվ հնչյունակապակցությունն արտահայտող մեկ կամ երկու տառով:

Երթևեկել, Եվա, նաև, անձրևաբեր, առևտուր, ոսկեվարս, գերեվաճառ, դափնեվարդ, արևելաեվրոպական, սևագրել, եվրոպական, հևասպառ, ուղեվճար, ուղևորոր:

  •  Ա և Բ խմբերի բառերի գրությունը համեմատի՛րԻնչո՞ւ են Բ խմբի բառերը նով գրվում:

     ԱԱմբիոն, ամբարտավան, ամբար, ամբողջ, զամբյուղ, ըմբիշ, ամպ,    ամփոփ, ամփոփում, համբերել, ճամպրուկ, ճամփա, փամփուշտ:

     Բ. Անբուժելի, անբարյացկամ, անպարտ, անպայման,անպատրաստ, անփոխարինելի, անփույթ:

Որովհետև Բ խմբի բառերը ան նախածանց ունեն