Ընդհանուր գաղափար հնչյունի և տառի մասին,դրանց տարբերությունները։
2․Ձայնավոր և բաղաձայն հնչյունների դասակարգումը, բաղաձայնական եռաշար և երկշար համակարգերը։
Սովորողների հետ հետադարձ կապի միջոցով կներկայացնենք վերը նշված հնչյունաբանական երևույթները, դրանց գրագետ կիրառումը գրավոր և բանավոր խոսքում, ստորև ներկայացված գործնական աշխատանքների միջոցով կամրակայենք սովորածը։
1 . Տրված բառերի մեջ մտնող հնչյունները գրի՛ր:
Օրինակ`
հարևան- հ, ա, ր, է, վ, ա, ն:
Յուրաքանչյուր= յ, ու, ր, ա, ք, ա, ն, չ, յ, ու, ր. արհամարհել= ա, ր, հ, ա, մ, ա, ր, ե, լ. ակնդետ= ա, կ,ը, ն, դ, ե, տ. լուսնկա= լ, ու, ս,ը, ն, կ, ա. ուղևորվել= ու,ղ,է,վ,ո,ր,ե,լ. երկաթյա= ե, ր, կ, ա, թ, յ,ա. Սեբաստիա= ս,ե,բ,ա,ս,տ,յ,ա. հիացմունք= հ,ի,ա,ց,մ,ու,ն,ք.
2. Տրված նախադասությունները լրացրո՛ւ:
ա, է (ե), ը, ի, օ (ո), ու, հնչյունները ձայնավորներ են:
Յ, մ, ն, լ, ր, ռ, վ, ղ, զ, ժ, բ, գ, դ, ձ, ջ հնչյունները ձայնեղ բաղաձայններ են:
Ֆ, խ, ս, շ, հ, պ, փ, կ, ք, տ, թ, ծ, ց, ճ, չ հնչյունները խուլ բաղաձայններ են:
3. Գրի՛ր տրված պայմաններին բավարարող հինգական բառ:
ա) Սկսվեն ձայնավորով և ավարտվեն խուլ բաղաձայնով: Արևածաղիկ
բ) Սկսվեն ձայնավորով և ավարտվեն ձայնեղ բաղաձայնով: Որսորդ
գ) Սկսվեն ձայնեղ բաղաձայնով և ավարտվեն ձայնավորով: Վարդուհի
դ) Սկսվեն խուլ բաղաձայնով և ավարտվեն ձայնավորով: Սատանա
ե) Սկսվեն և ավարտվեն ձայնավորով: Իլոնա
- Գրի՛ր տրված պայմաններին բավարարող հինգական բառ:
ա) Սկսվեն և ավարտվեն ձայնեղ բաղաձայնով: Յասաման
բ) Սկսվեն ձայնեղ բաղաձայնով և ավարտվեն խուլով: Մուկ
գ) Սկսվեն և ավարտվեն խուլ բաղաձայնով: Ստրուկ
դ) Սկսվեն խուլ բաղաձայնով և ավարտվեն ձայնեղով: Ֆուտբոլ
5. Գրի՛ր թե նախորդ վարժության մեջ առաջադրված ո՞ր պահանջին է համապատասխանում տրված բառերից յուրաքանչյուրը:
Որակ- Սկսվեն ձայնավորով և ավարտվեն խուլ բաղաձայնով , ոզնի- Սկսվեն խուլ բաղաձայնով և ավարտվեն ձայնավորով, երանգ- Սկսվեն ձայնավորով և ավարտվեն ձայնեղ բաղաձայնով , եղևնի- Սկսվեն և ավարտվեն ձայնավորով , տերև- Սկսվեն խուլ բաղաձայնով և ավարտել ձայնեղ բաղաձայնով , ճանապարհ- Սկսվեն , կաթսա, արոտ:
- Հատ-հատ արտասանի՛ր տրված խուլ բաղաձայնները. ո՞ր շարքի հնչյունները կանվանես շնչեղ խուլ (պատասխանդ պատճառաբանի՛ր):
Բ շարքը լրացրո՛ւ:
Ա. Բ.
պ փ
կ ք
տ թ
ծ ց
ճ շ
- Տրված հնչյունները բաժանի՛ր երեք շարքի և անվանի՛ր շարքերից յուրաքանչյուրը:
Բ, ծ, գ, փ, ճ, դ, պ, ձ, ջ, կ, ք, տ, թ, ց, չ:
- Բարձրաձայն արտասանի՛ր տրված հնչյունները (ուշադրությո՛ւն դարձրու լեզվիդ, շրթունքներիդ): Փորձի՛ր բացատրել, թե այս խմբավորումն ինչի՛ հիման վրա է կատարել:
1. Մ, բ, փ
2. Լ, ր, տ, զ, շ, թ, ձ, ծ, ց, ջ, չ:
3. Գ, կ, ք, խ
- Հետևյալ հնչյունները տեղադրի՛ր նախորդ վարժության շարքերում:
Ն, վ, ֆ, դ, պ, ճ, ս, ժ, ղ, ո: