Օգտակար և վնասակար բակտերիաներ. ի՞նչ նշանակություն ունեն դրանք մեր կյանքում 

Բակտերիա ասելիս մենք հիմնականում պատկերացնում ենք վնասակար, փոքր օրգանիզմներ, որոնք մեր ձեռքերի վրա հայտնվում են հաճախակի ինչ-որ առարկաների դիպչելուց հետո։ Պատահական չէ, որ փոքր ժամանակ մեր ծնողները մեզ հորդորում էին օճառով լվացվել բակից տուն գալուց կամ պարզապես որևէ կեղտոտ իրի դիպչելուց հետո։ 

Այս օրինակը ճիշտ, բայց ոչ լիարժեք պատկեր է մատուցում բակտերիաների մասին։

Ի՞նչ է բակտերիան

Սկսենք ամենաշոկային փաստից։ Մեր օրգանիզմի բջիջների մեծ մասը ոչ թե մեր սեփական, այլ հենց բակտերիաների բջիջներն են։ Նրանք գերազանցում են մեր սեփական բջիջները մոտ 10 անգամ, իսկ նրանց թիվը հասնում է տրիլիոնների։

Բակտերիաները կյանքի ամենատարածված ձևն են և բաղկացած են ընդամենը մեկ բջջից։ Նրանք այնքան փոքր են, որ հնարավոր է տեսնել միայն մանրադիտակով։ 

Բակտերիաներն ամենուր են՝ սննդի մեջ, բերանի խոռոչում, ձեռքերի վրա, աղիներում, տերևների վրա, փոշու մեջ և այլն։ Նրանք կենսական են մոլորակի էկոհամակարգի համար և հիմնականում անվնաս են, որոշները՝ նույնիսկ օգտակար բնության ու մարդու օրգանիզմի համար։

Բակտերիաների մեծ մասը ոչնչանում է բարձր ջերմաստիճանի ներքո, օրինակ՝ եռացող ջրում։ Բայց կան այնպիսիք, որոնք չեն վախենում նույնիսկ եռացող ջրից։ 

Ինչ վերաբերում է ցածր ջերմաստիճաններին, ապա նույնիսկ սառելու դեպքում բակտերիաները պարզապես կանգնեցնում են իրենց գործունեությունը, բայց չեն մահանում։ Հալվելուց հետո դրանք նորից ակտիվանում և շարունակում են իրենց գործունեությունը։

 

Երկրաչափություն 4

Թեմա՝ Ճառագայթ

Գծենք  f ուղիղ, վրան նշենք որևէ А կետ։ Ուղիղը այդ կետով բաժանվում է երկու մասերի, յուրքանչյուր մասը կանվանենք А կետից ելնող ճառագայթ, տես նկարը։


Այս նկարագրից հետևում է, որ ուղղի ցանկացած А կետ առաջացնում է А գագաթով երկու ճառագայթ (դրանք երբեմն անվանում են հակա­դիր ճառագայթներ)։
Սովորաբար ճառագայթը նշանակում են կա՛մ լատիներենի փոքրատառով (օրինակ, f ճառագայթ), կա՛մ այլ եղանակով՝ լատիներենի երկու մեծատառերով, որոնցից առաջինը նշում է ճառագայթի գագաթը, իսկ երկրորդը՝ ճառագայթի որևէ կետ (օրինակ՝ OA ճառագայթը):
Տես նկարը՝

Հարցեր։

1.Ի՞նչ է ճառագայթը։ Ճառագայթը, սովորաբար, նշանակվում է կա՛մ լատինական մեկ փոքրատառով, կա՛մ լատինական երկու մեծատառով։ Ընդ որում՝ մեծատառերից առաջին տառը նշանակում է ճառագայթի սկզբնակետը, իսկ երկրորդը՝ ճառագայթի վրա որևէ այլ կետ:

2. Ինչպ՞ես են նշանակում ճառագայթը։
Ճառագայթը, սովորաբար, նշանակվում է կա՛մ լատինական մեկ փոքրատառով, կա՛մ լատինական երկու մեծատառով։ Ընդ որում՝ մեծատառերից առաջին տառը նշանակում է ճառագայթի սկզբնակետը, իսկ երկրորդը՝ ճառագայթի վրա որևէ այլ կետ:
3. GEOGEBRA ծրագրով գծիր f ուղիղ, վրան նշեիր Аկետ, ուղիղը այդ կետով քանի՞ մասի տրոհվեց։


4. GEOGEBRA ծրագրով գծիր ճառագայթ։

5. Ինչո՞վ է ճառագայթը տարբերվում ուղղից:
6. A, B կետերը նշված են են միևնույն ուղղի վրա: Քանի՞ ճառագայթ առաջացավ։ Ցույց տուր գծագիրը։
 2 ճառագայթ


7. Ի՞նչ է հատվածը։Ցույց տուր գծագիրը։


8. Երկու կետով քանի՞ ուղիղ կարող է անցնել։ Ցույց տուր գծագիրը։
 1 ուղիղ