Մայրենի, 6-1, 26.04.2023

Առաջադրանքների ստուգում, քննարկում

1.Բառաշարքերում առանձնացնել հոմանիշների 5 եռյակ:
Ջլատել, մասնատել, պառակտել,
վատաբանել, փնովել, պախարակել
հանգցնել, մարել, շիջել
հուսալքվել, վհատվել, հուսահատվել
պղծել, ապականել, արատավորել
2.Բառաշարքում առանձնացնել հոմանիշ բառերի 5 զույգ:
Կեսօր, միջօրե,
հանդարտություն, խաղաղություն,
այգաբաց, արշալույս
դայլայլ, փայփայանք
հավերժություն, հավիտենություն
կատար, գագաթ
3.Բառաշարքում առանձնացնել հականիշ ածականների 5 զույգ:
Քնքուշ, բիրտ
ազնիվ, նենգ
փոթորկուն, հանդարտ
դժոխային, եդեմային
ողորկ, խորդուբորդ
4.Երկու շարքերից ընտրել արմատ և ածանց և կազմել ածանցավոր գոյականներ:

Ա․ Հեռաստան, ջերմոց, արգելոց, ավազուտ, ճահճուտ, գերեզմանոց, ամրոց, կտակարան, դարբնոց, հյուրանոց, ծառաստան, աղոթարան, աշխատարան, ծիրանուտ, այգեստան, լվացարան, բուրաստան, կտակարան, դպրանոց, արվեստանոց:

Բ. -անոց, -արան, -ոց, -ստան, -ուտ:


5. Տրված արմատներով կազմիր մեկական հոդակապով ու անհոդակապ բարդ բառ:
Ջուր — ջրամբար, ջրհոր
լույս — լուսամուտ, լուսանցք
հաց — հացաբուլկեղեն, հացթուխ
որս — որսատեղի, ձկնորս
երգ — երգահան, պարերգ
արյուն — արյունակից, կապտարյուն
արվեստ — արվեստագետ, փայտարվեստ
աստղ — աստղածին, գիսաստղ
օգուտ — օգտատեր, ազգօգուտ

Ընթերցում ենք Խորխե Բուկայի «Երկնքի դարպասների մոտ» պատմվածքը, քննարկում:

Երկնքի դարպասների մոտ մի անգամ հավաքվեցին մի քանի հարյուր հոգի, տղամարդ և կին, ովքեր այդ օրն էին մահացել: Սուրբ Պետրոսը` դրախտի դարպասների ապագա պահապանը, կարգավորում էր շարժումը:
— «Շեֆի» հանձնարարականով` բոլորդ կբաժանվեք երեք խմբի՝ կախված տասը պատվիրանները պահելուց: Առաջին խմբում կլինեն նրանք, ովքեր խախտել են բոլոր տասը պատվիրաններից յուրաքանչյուրը՝ գոնե մեկ անգամ: Երկրորդ խմբում նրանք, ովքեր գոնե մեկ անգամ խախտել են տասը պատվիրաններից որևէ մեկը: Երրորդ խումբը, որը մեր կարծիքով ամենամեծաքանակը կլինի, կկազմեն նրանք, ովքեր իրենց կյանքի ընթացքում երբևէ որևէ պատվիրան չեն խախտել: Այսպես,- շարունակեց սուրբ Պետրոսը,- բոլոր տասը պատվիրանները խախտողները թող աջ կողմում կանգնեն:
Հոգիների կեսից ավելին հայտնվեցին աջ կողմում:
— Հիմա,-բացականչեց նա,- մնացածներից նրանք, ովքեր գոնե մեկ պատվիրան խախտել են, թող ձախ կողմում կանգնեն:
Մնացած բոլորը անցան ձախ կողմը: Համարյա բոլորը… Իրականում բոլորը, բացի մեկից: Ինչ-որ մի լավ մարդու հոգի կենտրոնում միայնակ կանգնած մնաց: Իր ամբողջ կյանքի ընթացքում նա գնացել էր բարի ցանկությունների, բարի մտքերի և գործերի ճանապարհով: Սուրբ Պետրոսը զարմացավ: Միայն մի հոգի մնաց լավագույնների խմբում: Նա անմիջապես Աստծուն կանչեց, որպեսզի տեղյակ պահի պատահածի մասին:
— Տես, թե ինչ է ստացվում: Եթե շարժվենք նախնական ծրագրին համապատասխան, ապա իր բարեպաշտության դիմաց հատուցում ստանալու փոխարեն, այս խեղճը պետք է տանջվի մենակությունից: Կարծում եմ՝ ինչ-որ բան պետք է ձեռնարկել:
Աստված կանգնեց մեղավորների խմբի առաջ և ասաց.
— Նրանք, ովքեր հիմա կապաշխարեն, կներվեն, և նրանց մեղքերը կմոռացվեն: Ապաշխարողները կարող են միանալ կենտրոնում գտնվող մաքուրներին և անարատներին: Կամաց-կամաց բոլորը սկսեցին տեղաշարժվել կենտրոն:
— Կանգնե՛ք: Անօրինականություն է: Դավաճանություն է: — Ճչոց լսվեց:
Սրբի ձայնն էր:
— Այդպես չի լինի: Եթե ինձ նախօրոք զգուշացնեիք, որ մեղքերը ներվելու են, կյանքս դատարկ տեղը չէի ծախսի…