Պարապմունք 88.

Ստուգում ենք «Ուսումնական գարուն» աշխատանքին հանձնարարված խնդիրները, բոլոր խնդիրների պատասխանները նշել եմ, քննարկում ենք լուծուները։
Տանը։Լրացուցիչ աշխատանք։
1. Բազմահարկ շենքը ունի մեկ մուտք, իսկ յուրաքանչյուր հարկում կա երեք բնակարան։ Բնակարանները համարակալված են 1-ից սկսած։ Գտնել 23-րդ հարկի բնակարանների համարների գումարը:
Պատասխան՝ 204

204


2. Դաշտում կովեր են արածում։ Դրանց ոտքերի թիվը 24-ով ավել է գլուխների թվից։ Քանի՞ կով է արածում դաշտում։
Պատասխան՝ 8 կով

24:3=8

3. Ամիսներից մեկում կար 5 կիրակի օր։ Սակայն ամսվա առաջին և վերջին օրերը կիրակի չէին։ Շաբաթվա ի՞նչ օր էր այդ ամսվա 20-ը։
Պատասխան` 20-ը կլինի հինգշաբթի

4. Արամը գտել է 2022-ից մեծ այն ամենափոքր թիվը, որն ունի երեք կրկնվող թվանշան։ Նարեկը գտել է 2022-ից փոքր այն ամենամեծ թիվը, որը նույնպես ունի երեք կրկնվող։ Ինչքանո՞վ է Արամի գտած թիվը մեծ Նարեկի գտած թվից։
Պատասխան՝ 111

111

5. Քանի՞ եռանիշ թիվ կա, որոնցից յուրաքանչյուրի թվանշանների գումարը հավասար է 4-ի։
Պատասխան՝ 10

10

6. Գտեք այն երկնիշ թվերի քանակը, որոնցից յուրաքանչյուրը 7-ի բաժանելիս մնացորդում ստացվում է 2։
Պատասխան՝ 12

12

7. Ուղղի վրա նշված են A, B, C, D, E, F կետերը։ Քանի՞ հատված կա, որոնց ծայրակետերը նշված կետերն են։
Պատասխան՝ 15

8. Անին որոշեց ծննդյան օրը իր բոլոր 31 համադասարանցիներին կոնֆետ հյուրասիրել։ Նա հաշվեց, որ եթե աղջիկներից յուրաքանչյուրին տա 4 կոնֆետ, իսկ տղաներից յուրաքանչյուրին՝ 3 կոնֆետ, ապա պետք է գնի 111 կոնֆետ։ Քանի՞ աղջիկ է սովորում այդ դասարանում։
Պատասխան՝ 19 աղջիկ, 13 տղա

9. Տասը ափսեում մրգեր են դրված։ Ցանկացած երկու ափսեում եղած մրգերի քանակը չի գերազանցում 7: Ամենաշատը քանի՞ միրգ կարող է լինել բոլոր ափսեներում միասին։
Պատասխան՝ 31 միրգ10. Արմենը վերցրեց 78 միատեսակ քառակուսի և դրանք կողք կողքի դնելով` ստացավ ուղղանկյուն: Ամենաշատը քանի՞ տարբեր պարագծերով ուղղանկյուն կարող է նա ստանալ:
Պատասխան՝ 4 տարբեր պարագծերով ուղղանկյուններ։

ֆլեշմոբ

Գյուղացին ունի 30 կով, որոշ քանակի հավ և ոչ մի ուրիշ կենդանի չունի: Հավերի ոտքերի քանակը հավասար է կովերի ոտքերի քանակին: Ընդամենը քանի՞ կենդանի ունի գյուղացին   

  90

2.  Իննսուն րոպե տևողություն ունեցող ֆիլմի ցուցադրությունը սկսվեց ժամը 17:10-ին: Ցուցադրման ընթացքում երկու գովազդային ընդմիջում եղավ, որոնցից մեկի տևողությունը ութ րոպե էր, մյուսինը` հինգ րոպե: Ե՞րբ ավարտվեց ֆիլմի ցուցադրությունը: 

Պատ․՝ 18:53:

3.  Պետրոսը բաժանում էր շոկոլադե սալիկը: Սկզբում նա պոկեց 5  կտորից բաղկացած շարքն իր եղբոր համար, հետո` 7 կտորից բաղկացած շարքն իր քրոջ համար (տե՛ս նկարը): Քանի՞ կտորից էր բաղկացած շոկոլադե սալիկը:

Подпись отсутствует

Պատ․՝ 40

4. Պաղպաղակի կրպակի դրամարկղում կար որոշակի գումար: 6 պաղպաղակի վաճառքից հետո դրամարկղում եղավ 700 դրամ, իսկ 16 պաղպաղակի վաճառքից հետո ՝ 1200 դրամ: Քանի՞ դրամ կար դրամարկղում սկզբում։

400

5.  Բնական թիվը 8-ի և  9-ի բաժանելիս ստացված մնացորդների արտադրյալը հավասար է 24: Ինչի՞ է հավասար այդ մնացորդների գումարի հնարավոր ամենամեծ արժեքը: 

11

6. Նարինջը խանութում վաճառվում է երկու տարբեր տուփերով, որոնցից յուրաքանչյուրը պարունակում է 9 կամ 10 նարինջ։ Պետրոսն ուզում է գնել ճիշտ 48 նարինջ։ Ամենաքիչը քանի՞ տուփ պետք է նա գնի։ 

5 տուփ (2 x 9 + 3 x 10):

7. Երբ գյուղացին կշեռքին կանգնեցրեց խոզին ու այծին, կշեռքը ցույց տվեց 58կգ։ Ոչխարի և խոզի դեպքում կշեռքը ցույց տվեց 64կգ, այծի և ոչխարի դեպքում՝ 36կգ։ Ի՞նչ զանգված ունի խոզը։ 

43 կգ

8. Երկու քաղաքներից, որոնց միջև հեռավորությունը 440 կմ է, միաժամանակ իրար ընդառաջ դուրս եկան երկու ավտոմեքենա։  Հանդիպումից կես ժամ անց նրանց միջև հեռավորությունը 55կմ էր։ Քանի՞ ժամ հետո էին հանդիպել։ 

4 ժ

9.  Կոալան տերևներ կերավ երեք ճյուղերից: Յուրաքանչյուր ճյուղի վրա կար 20 տերև: Կոալան առաջին ճյուղից կերավ մի քանի տերև, իսկ երկրորդ ճյուղից՝ այնքան տերև, որքան մնացել էր առաջին ճյուղին: Հետո կերավ 2 տերև 3-րդ ճյուղից: Ընդհանուր քանի՞ տերև մնաց 3 ճյուղի վրա:

38

10.  Նկարում պատկերված է երեք քառակուսի, ընդ որում  AE=3սմ, FG=2սմ։ Որքա՞ն է ամենամեծ քառակուսու մակերեսը:

Подпись отсутствует

64 սմ2

Անձրևի հեքիաթը ինձ պատմեց, որ…

Անձրևի հեքիաթը ինձ պատմեց, որ պետքե երազա նքներին հավատալ և չմտածել հենց որ անձրև է գալի չասել վայ մազերս կքանդվի վայ շորերս կըթրջվի ու պետք է  իմ կարծիքովոր իչոր եղանակ լինում է պետքե դուրսգալ և չվախենալ: