Սատրապություն

Սատրապություն, Աքեմենյան պետությունում ռազմա-վարչական խոշոր միավոր։ Աքեմենյանների լայնածավալ տերությունը Դարեհ I (մ․թ․ա․ 522-486) բաժանել է 24 սատրապությունների՝ հաշվի առնելով գլխավորապես բնական, աշխարհագրական սահմանները, ինչպես նաև մարզերի էթնիկական կազմը։

Հաճախ սատրապությունը համապատասխանել է նախկինում անկախ այս կամ այն պետության տարածքին (Մարաստան, Հայաստան, ԵգիպտոսԲաբելոն և այլն)։ Դարեհ I-ի օրոք Հայաստանը, Պակտիկեն (պարսկերեն Կատպատուկա, հայերեն՝ Կապուտկե) և հարակից մարզերը (մինչև Եվքսինյան Պոնտոս) ընդգրկվել են 13-րդ Այան մեջ, որից իբրև հարկ տարեկան գանձվել է 400 տաղանդ արծաթ, 20 հազար նժույգ, թանկարժեք մետաղից պատրաստված բարձրարվեստ անոթներ։ Դարեհ I-ի արձանագրություններում Հայաստանը (հին պարսկերեն՝ Արմինա, էլամերեն՝ Հար-Մինույա, աքքադերեն՝ Ուրաշտու) ներկայացված է որպես միատարր ժողովրդով (հայերով) բնակեցված միասնական երկիր։ Արևելքի երկրների բաժանումը սատրապությունների պահպանվել է նաև հետագայում՝ [[Ալեքսանդր Մակե.

Նոյեմբերի 16-18 Թեմա 8

Պատրաստվե՛ք ներկայացնելու՝

 Թեմա 8․  Հայկազունի Երվանդականների թագավորությունը 7-4-րդ դարերում։

Առաջադրանք․

  1. Ո՞վ էր Պարույր նահապետը։

Պարույր նահապետը Հայոց թագավոր էր։

  1. Որքա՞ն էր հայոց զորքի թիվը Երվանդ Սակավակյացի օրոք։

Հայող զորքի թիվն էր 40․000։

  1. Երվանդ Սակավակյացի պետության սահամնները ո՞ւր էին հասնում։

Հյուսիսում-Կուր գետ և Սև ծով։

Արևելքում-Մարաստան։

Հարավում-Հյուսիսային Միջագետք։

Արևմուտքում-Կապադովկիա։

  1. Ի՞նչպես ստեղծվեց Աքեմենյան տերությունը։

Քանի որ Կյուրոս Մեծը գնացել էր մառտի այն չուներ զորք և դրա համար ստեղծեց Աքեմենյան տերությունը։

  1. Ի՞նչ է Բեհիսթունյան արձանագրությունը, և ինչպե՞ս է Հայաստանը նրանում հիշատակվում։

Դարեհ I-ը պատերազմներ սկսեց իր հակառակոռդների դեմ, որոնց մասին է պատմում նրա թողած Բեհիսթունյան եռալեզու արձանագրությունը։ Այս արձանագրության պարսկերեն մասում Հայաստանը կոչվում է Արմինիա, ելամերենում Հարմինույա, իսկ բաբելերենում Ուրարտու։

  1. Ի՞նչ է սատրապությունը։ /բլոգային աշխատանք

Սատրապություն

Դաս 5 – Հոկտեմբերի 16-24

  1. Ներկայացրե՛ք հայերի ծագման մասին պատմող հայկական ավանդազրույցը /բանավոր էջ 33-34/

Հազարամյակներ առաջ եղել են մեկ լեզվի բառբառներ։ Գիտնականները ցեղակից լեզուների այդպիսի խումբն անվանում են լեզվաընտանիք, իսկ դրա մայր լեզուն՝ նախալեզու։ Մայր լեզվով կամ նախալեզվով խոսողները կոչվում են, մայր ժողովուրդ, իսկ նրա զբաղեցրած սկզբնական տարածքը՝ նախահայրենիք։

  1. Որտե՞ղ է եղել հնդեվրոպական նախահայրենիքը։

Գիտնականներին հաջողվել է իմանալ թե, որտեղ է եղել <Հնդեվրոպական նախահայրենիքը>։ Այն զբաղեցրել է Հայկական լեռնաշխարհը, Փոքր Ասիայի արևելքը, Միջագետքի հյուսիսը և Իրանի հյուսիսարևմուտքը։

  1. Ի՞նչ կերպարով է ներկայանում Հայաստանը հին աշխարհի վեպերում և առասպելներում։

Հայաստանը, լինելով հնդեվրոպական ժողովուրդների նախահայրենիքը, սրբազան երկիր է համարվել նաև այլ ծագումով ժողովուրդների համար։

  1. Բացատրե՛ք հետևյալ հասկացությունները, անուններն ու արտահայտությունները.
  • Լեզվաընտանիք-Լեզուների ընտանիք։
  • նախալեզու-Պայմանական գիտական անվանում ցեղակից լեզուների հիմքը հանդիսացած և տեսականորեն վերականգնվող։
  • մայր ժողովուրդ-մայրաքաղաք, այնտեղ, որտեղ դու ես ծնվել։
  • նախահայրենիք-նախնական հայրենիք օրինակ Ք․ա։
  • հնդեվրոպական լեզվաընտանիք-Ազգորեն կազմավորված ժողովրդի լեզու։

Թեմա 7․ Վանի թագավորության պայքարն արտաքին ուժերի դեմ։ Վանի թագավորության անկումը

Պատրաստվեք ներկայացնել։

ա/ Վանի թագավորության պայքարն արտաքին ուժերի դեմ։

բ/ Վանի թագավորության թուլացումն ու անկումը։ Էջ 54-60։ Տես նաև։

Առաջադրանք

1/ Որո՞նք էին Վանի թագավորության թշնամի պետություններն։

Ասորեստան, Կիմերներ։

2/ Ովքե՞ր էին կիմերները։ Ռուսա 2-րդը ինչպե՞ս վարվեց կիմերների հետ։

Իսավաչկատուն ռազմիկ ցեղեր (ցեղային միություն)։

Նա նրանց նենց արեց, որ նրանք լինեն Ասորեստանի դեմ։ Նաև նրանք դառան իրար դաշնակից։

3/ Ինչո՞ւ թուլացավ Վանի թագավորությունը։ 

Երբ կիմերները հարձակվեցին Արդինի-Մուսասիրի գլխավոր տաճարի վրա և սկսեցին կղոպտել բոլոր թանկառժեք իրերը Վանի թագավորը ասաց, որ ճար չկա, որովհետև նրանք ավելի ուժեղ էին։

Արտաշես և Սաթենիկ

Այն պահից, երբ Սաթենիկը կանգնեց քարին և ասաց Արտաշեսին սխալ է քո պահվածքը, ինձ մոտ Սաթենիկի մասին այս կարծիքը կազմեցի. նա շատ խիզախ և համարձակ էր, որ Արտաշեսին կոպտեց, այն էլ բոլորի առաջ.
Իսկ Արտաշեսն էլ էր խիզախ, որ փախցրեց Սաթենիկին:Եթե ես Սաթենիկը լինեի և ինձ փաղցներ . այդ վարկյանից հայաստանը էլ Արտաշես թագավոր չէր ունենա:

Մի տրիոլետի պատմություն

  1. Գտնել տրիոլետի երկու` ակնհայտ ու թաքնված գաղափարները: այս տրիոլետում ակնարկ կար Արա գեղեցիկ և Շամիրամ առասպելին:
  2. Բացատրել, թե Նվարդն ու Շամիրամը տրիոլետում ինչեր են խորհրդանշում: Նվարդը համեստության կերպար է Շամիրամը բռնական կերպար է:
  3. Իրեն ո՞ւմ հետ է համեմատում Տերյանը, ինչո՞ւ: Տերյանը իրեն համեմատում է Արայի հետ, որովհետև նա ռուսերեն կարող է գրել բայց չի ուզում դավաճանել Իր հայրենինքին:
  4. Ի՞նչ է տրիոլետը: Օգտվելով համացանցից` տեղեկություններ հավաքիր: Տրիոլետը 8 տողանոց բանաստեղծություն է:

Մոխրոտը Գրիմ եղբայրների հեքիաթում

Փակագծերում տրված բառերից մեկն ընտրի՛ր ու պահանջվող ձևով գրի՛ր կետերի փոխարեն: Ինչպիսի՞բառեր ստացվեցին:

Նկարի շունը շատ նման էր մեր Բողարին: (Նկար, նկարել)

Եթե աղջկաս համար ծաղիկներ նկարես, աղջիկս շատ կուրախանա: (Նկար, նկարել)

Որ գանձը թաղի ծառի տակ ու գնա, հետո կգտնի՞: (Թաղել, թաղ)

Մեր թաղի տղաներն ամենաճարպիկն են: (Թաղել, թաղ)

Ի՛նչ էլ ․․․, կուրախանա: (Շահ, շահել)

Դերձակի հետ … ծառաները մտան: (Շահ, շահել)

Բժշկի դուստրն է ընկերուհիս: (Բժիշկ, բժշկել)

Հիվանդին մայրդ թող բժշկի: (Բժիշկ, բժշկել)

Մայրենի, 6-րդ դասարան, 28.11.2022

Լրացուցիչ կրթություն (տանը)

  1.  Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով բ, պ կամ փ։ 
    • Գաբրիել, սփրթնել, սպրդել, դարպաս, դարփին, շամպուր, երբ, իբրև, խաբել, խարխափել, Հակոբ, համբերել, ջրարփի, համբույր, փրփուր, հապճեպ, հափշտակել, հարփել, նուրբ., շաբաթ, որբ, Սերոբ, ապշել, սուրբ, սրփել, հղբանալ, ուրբաթ, Քերոփ, թփրտալ, աղբանոց, ցայտաղբյուր, եղբայր, ողբ։ 
  2. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով գ, կ կամ ք։
    • Անկամ, ավագ, կողպեք, գոկ, երգ, զուգել, թագավոր, վարաքել, թարգմանել, կարագ, կարք, հագնել, հանքափոր, հոգնել, հոգի, հոգնակի, ձագ, ձիք, տարերք, ճիկ, ճրագ, մարագ, մարգարե, մարգարիտ, փեղք, տրտմաշուք, փողք, նորոգել, շոգ, ոգի, բազրիկ, պատարաք, պարքև, սուք, արտասուք, փա…քցնել, թագցնել, ուրակ, օգնել, Օքսեն, վարուցանք, քսուկ, օգուտ։

ՄՈԽՐՈՏԻԿԸ

Ժամանակով մի մարդ էր ապրում: Կինը մահացել էր, մնացել էին ինքն ու աղջիկը: Շուտով նա երկրորդ անգամ ամուսնացավ մի շատ գոռոզ ու դաժան կնոջ հետ: Կինը այրի էր և առաջին ամուսնուց 2 աղջիկ էլ ինքն ուներ:

Աղջիկներն էլ իրենց մոր նման չար ու կռվարար էին:

Հենց առաջին օրվանից խորթ մայրը իրեն ցույց տվեց. նա վատ էր հագցնում հոր աղջկան, վատ էր կերակրում, բայց ամենածանր աշխատանքներն էր անել տալիս: Սա էր ավլում հատակը, լվանում ամանները, լվացք անում: Քնում էր տանիքում, հատակին փռված ծղոտի վրա, իսկ քույրերը՝ տաք, լուսավոր սենյակներում, փափուկ մետաքսե անկողիններում: Գործը վերջացնելուց հետո խեղճ աղջիկը նստում էր բուխարիկի մոտ, մոխրով լի արկղի վրա: Դրա համար էլ խորթ մայրն ու քույրերը նրան Մոխրոտիկ էին ասում: Մոխրոտիկը համբերությամբ տանում էր բոլոր վիրավորանքները ու երբեք չէր բողոքում հորը: Միևնույն է, հայրը ոչինչ չէր անելու, որովհետև վախենում էր կռվարար կնոջից:

Մի անգամ արքայորդին պարահանդես սարքեց ու հրավիրեց բոլոր հարուստ մարդկանց: Մոխրոտիկի քույրերն էլ հրավեր ստացան: Նրանք շատ ուրախացան ու սկսեցին պատրաստվել պարահանդեսի: Մոխրոտիկի գործն ավելի շատացավ, ստիպված էր առավոտից երեկո լվանալ ու արդուկել քույրերի հագուստները: Այդ օրերին խոսքն ու զրույցը հենց միայն պարահանդեսի մասին էր: Քույրերն ամբողջ օրը պտտվում էին հայելու առաջ, փորձում հագուստները:

— Ես, — ասաց ավագ քույրը, — պարահանդեսի կգնամ ժանյակազարդ կարմիր թավշյա զգեստով:

— Իսկ ես, — ասաց կրտսերը, — սև մետաքսե զգեստ կհագնեմ` ոսկեգույն ծաղիկներով ու ադամանդե մանյակով:

Քույրերը կանչեցին Մոխրոտիկին ու խորհուրդ հարցրին, թե ինչպես լավ հագնվեն: Մոխրոտիկը խորհուրդներ տվեց, նույնիսկ խոստացավ սանրել նրանց մազերը, որին նրանք հաճույքով համաձայնեցին: Երբ Մոխրոտը սանրում էի քույրերի մազերը, նրանք ասում էին.

— Մոխրոտիկ, դու էլ կուզեի՞ր պարահանդես գալ.

— Ախ, քույրիկներ, ծիծաղո՞ւմ եք ինձ վրա, ես ի՞նչ պարահանդեսի բան եմ:

Վերջապես քույրերը կառք նստեցին ու գնացին: Մոխրոտը երկար նայեց նրանց ետևից, հետո սկսեց լաց լինել: Այդ ժամանակ եկավ նրա պառավ մորաքույրը: Հարկ է նկատել, որ նա բարի կախարդ էր:

— Դո՞ւ էլ կուզեիր գնալ պարահանդեսի, — հարցրեց կախարդը:

— Շատ կուզեի,- պատասխանեց Մոխրոտիկը:

— Լավ,- ասաց կախարդը: — Եթե խելոք լինես, ես հաճույքով կկատարեմ քո ցանկությունը: Գնա պարտեզ ու մի դդում բեր: Մոխրոտիկը իսկույն վազեց պարտեզ, քաղեց ամենամեծ դդումն ու բերեց կախարդին: Կախարդը հանեց դդումի միջուկը և իր կախարդական փայտիկով խփեց մի անգամ: Դդումն անմիջապես վերածվեց ոսկեզօծ կառքի: Հետո կախարդը ստուգեց թակարդը, 6 հատ կենդանի մուկ կար այնտեղ: Կախարդը Մոխրոտիկին պատվիրեց բացել դռնակը և դուրս թռչող բոլոր մկներին նա առանձին-առանձին խփեց իր փայտիկով, մկները դարձան սիրուն ձիեր:

Մնում էր կառապանը: Թակարդի մեջ 3 մեծ առնետ էլ կար: Նրանցից ամենամեծին կախարդուհին կառապան դարձրեց: Հետո Մոխրոտիկին ասաց.

— Գնա պարտեզ և 6 հատ մողես բռնիր:

Երբ Մոխրոտիկը բերեց մողեսները, կախարդը նրանց դարձրեց վեց սպասավոր: Նրանք անցան կառքի ետևն ու այնպես կանգնեցին, ասես ամբողջ կյանքում դա էր եղել նրանց զբաղմունքը: Այդ ամենն ասելով, կախարդն ասաց.

— Ահա քեզ կառք՝ պարահանդես գնալու համար: Ուրա՞խ ես հիմա:

— Շատ ուրախ եմ, — պատասխանեց Մոխրոտիկը, — բայց ինչպե՞ս կգնամ այս կեղտոտ պատառոտված շորերով:

Կախարդը փայտիկով խփեց Մոխրոտիկին, և կեղտոտ հագուստը անմիջապես դարձավ ոսկեթել ու արծաթաթել շքեղ զգեստ: Հետո նա Մոխրոտիկին տվեց մի զույգ բյուրեղապակյա կոշիկ: Կոշիկները հագնելով, Մոխրոտիկը կառք նստեց: Հրաժեշտից առաջ կախարդը խստորեն զգուշացրեց Մոխրոտիկին, որ կեսգիշերից ավելի չմնա պարահանդեսում:

— Եթե թեկուզ մի րոպե ավելի մնաս, քո կառքն էլի դդում կդառնա, ձիերդ՝ մկներ, սպասավորներդ՝ մողեսներ, կառապանդ՝ առնետ, իսկ հագուստդ՝ մաշված ու կեղտոտ, ինչպես առաջ: Մոխրոտիկը խոստացավ վերադառնալ կեսգիշերից առաջ, և ուրախությունից խենթացած գնաց:

Երբ Մոխրոտիկը պալատ մտավ, քար լռություն տիրեց: Հյուրերը դադարեցին պարել, երաժիշտները դադարեցին նվագել, բոլորը նայում էին անծանոթ գեղեցկուհուն: Չորս կողմից լսվում էր միայն.

— Ա՛խ, որքա՜ն գեղեցիկ է: Ախ, ինչ սլացի՜կ է:

Կանայք բոլորն ուշադրությամբ նրա սանրվածքն էին զննում, նրա զգեստը: Արքայորդին Մոխրոտին նստեցրեց իր կողքին: Երբ պարերը վերսկսվեցին, նրան հրավիրեց պարելու: Մոխրոտիկն այնպես լավ էր պարում, որ հյուրերն ավելի զարմացան ու զմայլվեցին նրանով: Պարեցին հետո, հիանալի սեղան բացեցին, բայց արքայորդին ոչ մի բանի չդիպավ, նա նայում էր անծանոթ գեղեցկուհուն, միայն նրա մասին մտածում:

Իսկ Մոխրոտը նստեց քույրերի մոտ ու շատ սիրալիր զրուցեց նրանց հետ, նույնիսկ նարինջ ու խնձոր հյուրասիրեց նրանց, որ մատուցել էր նրան արքայորդին: Հանկարծ Մոխրոտիկը լսեց ժամացույցի զարկը՝ տասներկուսին քառորդ էր պակաս: Նա գլուխ տվեց բոլոր հյուրերին և շտապ դուրս փախավ: Վերադառնալով տուն, Մոխրոտիկը շնորհակալություն հայտնեց կախարդին և ասաց, թե վաղն էլ կուզեր գնալ: Երբ նա կախարդին պատմում էր պարահանդեսում իր տեսածի մասին, քույրերը վերադարձան: Մոխրոտիկը վազեց դուռը բանալու:

— Ի՜նչ ուշ վերադարձաք,- ասաց նա հորանջելով, իբր նոր է արթնացել:

— Եթե դու լինեիր այդ հրաշալի պարահանդեսում, — ասաց կրտսեր քույրը,- կտեսնեիր, թե ինչ հետաքրքիր էր:

Պարահանդես եկավ մի այնպիսի գեղեցիկ արքայադուստր, որի նմանը դեռ ոչ ոք չի տեսել: Նա շատ բարի էր ու ինձ հրաշալի նարինջ հյուրասիրեց:

Մոխրոտը գոհ էր քույրերի գովեստից: Նա հարցրեց արքայադստեր անունը, բայց քույրերն ասացին, որ ոք չգիտե:

— Երիտասարդ արքայորդին,- ավելացրին քույրերը, ասաց թե աշխարհում էլ ոչինչ չի ցանկանա, միայն թե իմանա՝ ով է այդ արքայադուստրը:

Մոխրոտիկը ժպտաց ու ասաց.

— Ախ, ի՜նչ բախտավոր եք, քույրիկներ: Չ՞ի կարելի ես էլ տեսնեմ գեղեցկուհի արքայադստերը: Սիրելի քույրիկ, տվեք ձեր դեղին զգեստը, որ հագնում եք տանը: Ես նրանով կգամ պարահանդես:

— Չէ մի՜, — բարկացավ քույրը: — Քեզ պես կեղտոտը հագնի՞ իմ հագուստը: Գժվել եմ, ինչ է:

Մոխրոտիկը չվիրավորվեց մերժումից: Գիտեր, որ կախարդից այնպիսի զգեստ կստանա, որ քույրերը երազում էլ չեն տեսել: Հաջորդ օրը քույրերը էլի գնացին պարահանդես, Մոխրոտիկն էլ գնաց: Այս անգամ ավելի շքեղ էր հագնված:

Արքայորդին չէր հեռանում նրա մոտից, ամբողջ ժամանակ միայն նրա հետ էր խոսում: Մոխրոտիկը ուրախանում էր, պարում ու բոլորովին մոռացել էր կախարդի պատվերը: Նրան թվում էր թե տասնմեկն էլ չկար, երբ ժամացույցն ավետեց կեսգիշեր: Լսելով ժամացույցի զարկերը, նա վեր կացավ ու շտապ փախավ: Վազելիս Մոխրոտիկի բյուրեղապակյա կոշիկներից մեկը դուրս եկավ ոտքից: Արքայորդին վերցրեց կոշիկն ու վազեց նրա ետևից: Նա հասավ դարբասին ու հարցրեց դռնապաններին, թե չտեսան արքայադստերը: Դռնապաններն ասացին, թե տեսել են միայն վատ հագնված մի խեղճ աղջկա, որ ավելի շատ մուրացիկի էր նման, քան արքայադստեր:

Արքայորդին տխուր վերադարձավ պալատ, մտածելով, թե ինչպես գտնի անհետացած արքայադստերը: Իսկ

Մոխրոտը շնչակտուր վազեց տուն, առանց կառքի ու առանց սպասավորների, իր հին ու կեղտոտ զգեստը հագին:

Նրա բոլոր զարդարանքներից միայն բյուրեղապակյա մի կոշիկն էր մնացել ձեռքին: Երբ քույրերը վերադարձան տուն, Մոխրոտիկը հարցրեց, լա՞վ ուրախացան պարահանդեսում, և անծանոթ գեղեցկուհին եկե՞լ էր արդյոք:

Քույրերն ասացին, որ գեղեցկուհին եկել էր, բայց կեսգիշերին շտապ փախավ, որտքից գցելով բյուրեղապակյա կոշիկներից մեկը, որի նման գեղեցիկ կոշիկ չկա աշխարհում:

— Երիտասարդ արքայորդին վերցրեց այդ կոշիկը և ամբողջ ժամանակ դրան էր նայում: Երևի սիրահարվել է այդ գեղեցկուհուն: Քույրերը չէին սխալվում:

Արքայորդին իրոք սիրահարվել էր անծանոթ գեղեցկուհուն: Մի քանի օր անց նա հրամայեց իր մունետիկներին փողհարել, որ ամուսնանում է այն աղջկա հետ, ում ոտքին հարմար կլինի բյուրեղապակյա կոշիկը: Պալատականները շրջում էին քաղաքում և կոշիկը փորձում բոլոր աղջիկների ոտքին: Մոխրոտիկի քույրերին էլ այցելեցին: Նրանք փորձեցին ոտքը մի կերպ մտցնել կոշիկի մեջ, բայց երկուսի ոտքերն էլ մեծ էին: Մոխրոտիկն էլ էր այդ սենյակում:

— Տվեք ես էլ փորձեմ կոշիկը, — հանկարծ ասաց նա:

Քույրերը ծիծաղեցին նրա վրա: Բայց պալատականը Մոխրոտիկին նստեցրեց աթոռին և կոշիկը մոտեցրեց նրա ոտքին: Ոտքն առանց դժվարության մտավ կոշիկի մեջ: Քույրերը շատ զարմացան: Բայց շվարած մնացին, երբ Մոխրոտիկը գրպանից հանեց մյուս կոշիկը և այն էլ մյուս ոտքին հագավ: Այդ պահին հայտնվեց կախարդը: Նա իր փայտիկի ծայրը կպցրեց Մոխրոտիկի զգեստին ու դարձրեց շքեղ հագուստ: Քույրերը հասկացան, որ պարահանդես եկած գեղեցկուհին Մոխրոտիկն է եղել: Նրանք Մոխրոտիկի ոտքն ընկան, սկսեցին աղերսել, որ ների բոլոր վիրավորանքները, որ համբերությամբ տարել է … Մոխրոտիկը բարձրացրեց նրանց և ասաց, որ բոլորովին չի բարկանում…

Հետո նրան տարան պալատ: Հաջորդ օրը արքայորդին ամուսնացավ Մոխրոտիկի հետ և ուրախ ու շքեղ հարսանիք արեց:

Կարող ես նաև լսել հեքիաթի մոտիվներով արված ձայնագրությունը: