Պարապմունք 37.Թեմա՝ Ամբողջ բացասական թվեր

Զրոյից փոքր թվերը կոչվում են բացասական թվեր։
Զրոյից 1-ով փոքր թիվը նշանակվում է այսպես՝ –1 (կարդացվում է «մինուս մեկ»)։
Պարզ է, որ պիտի տեղի ունենա հետևյալ հավասարությունը. –1 = 0 – 1։
-1-ը այսպես կոչված ամբողջ բացասական թվերից առաջինն է։ Հաջորդ ամբողջ բացասական թիվը –2-ն է («մինուս երկու»). այն 1-ով փոքր է –1-ից։
Այսինքն՝ –2 = –1 – 1։
Նրան հաջորդում է – 3 թիվը.
–3 = –2 – 1 = –1 – 1 – 1։
Այսպես շարունակելով՝ կարելի է կազմել միանիշ բացասական թվերի հետևյալ աղյուսակը.
–1 = 0 – 1
–2 = – 1 – 1 = 0 – 1 – 1
–3 = –2 – 1 = 0 – 1 – 1 – 1
–4 = –3 – 1 = 0 – 1 – 1 – 1 – 1
–5 = –4 – 1 = 0 – 1 – 1 – 1 – 1 – 1
–6 = –5 – 1 = 0 – 1 – 1 – 1 – 1 – 1 – 1
–7 = –6 – 1 = 0 – 1 – 1 – 1 – 1 – 1 – 1 – 1
——————————————————–
և այլն:
Առաջադրանքներ դասագրքից, համարներ՝ 380-390 էջ՝  80:

Առաջադրանքներ

Դրական թվեր կոչվում են այն թվերը, որոնք 0-ից բարձր թվեր են։

Բացասական թվեր կոչվում են այն թվերը, որոնք 0-ից ցածր են։

Ոչ դրական և ոչ բացասական թիվը 0-ն է։

Այո ճիշտ է։

Պատ․՝ -1

Ամբողջ թվեր են կոչվում այս թվերը -1, -2, -3, -4․

-1, -2, -3․․․

1-ջերմաչափ=-13
2-ջերմաչափ=+7
3-ջերմաչափ=0
4-ջերմաչափ=+24
5-ջերմաչափ=-5

1․ +2=պլուս երկու։

2․ -3=մինուս երեք։

3․ 0=զրո։

4․ +8=պլուս ութ։

5․ -10=մինուս տաս։

6․ -15=մինուս տասնըհինգ։

7․ +1=պլուս մեկ։

8․ -27=մինուս քսանյոթ։

9․ -12=մինուս տասնըերկու։

10․ +100=պլուս հարյուր։

11. -91=մինուս իննսունմեկ։

12. -74=մինուս յոթանասունչորս։

Պատ․՝ -5, -3, -2.

ա) +10

բ) -3

գ) -7

դ) -8

ա) +4090մ

բ) +4807մ

Պարապմունք 38.

Համարում են, որ եթե ամբողջ թվից առաջ դրվի «+» նշան, ապա դրանից թիվը չի փոխվի: Օրինակ՝ 5 թիվը կարելի է գրել նաև + 5 ձևով,  − 5 թիվը՝ + (−5) ձևով.
5 = + 5,
−5 = + (−5)
Ամբողջ թվերի շարքըaA կարելի է գրել նաև այսպես
. . . . , − 5, − 4, − 3, − 2, − 1, 0, + 1, + 2, + 3, + 4, + 5, . . . :
Այն թվերը, որոնք միայն նշանով են տարբերվում, անվանում են հակադիր թվեր։
Օրինակ՝ 
+ 1 և − 1
 − 5 և + 5,
 + 10 և − 10
այս թվերը հակադիր են:
Եթե ամբողջ թվից առաջ դրվի «−» նշան, ապա արդյունքում կստացվի այդ թվի հակադիրը: Օրինակ՝ − (+ 1) = − 1,  −(−2) = +2
Ընդունվում է, որ − 0= 0 = + 0 ուրեմն 0-ն ինքն իր հակադիրն է:

Առաջադրանքներ:
1. Ո՞ր թվերն են անվանում հակադիր: Բերե՛ք հակադիր թվերի օրինակներ:

Օրինակ։ -(-5)=+5 կամ +(+6)=-6

2. Ո՞ր թիվն է 0 թվի հակադիրը:

Զրոի հակադիրը 0-ն է։


3. Ի՞նչ կստացվի, եթե ամբողջ թվից առաջ դրվի.
ա) «+» նշան, -չի փոխվում։
բ) «−» նշան: -կստացվի հակադիր թիվ։
4. Նմուշային օրինակին համապատասխան՝ պարզեցրե՛ք արտահայտությունը.
ա) + (+ 2) = +2
բ) − (−2) = +2
գ) + (−2)=-2
դ) + (−3)=-3
ե) − (+3)=+3
զ) − (−3)=-3
է) − (+8)=+8
ը) − (−10)=-10
5. Ի՞նչ թվեր կստացվեն, եթե  − 1, 3, 0, − 6, 7 թվերից յուրաքանչյուրի առաջ դրվի.

Advertisements

about:blank

REPORT THIS AD

ա) «+» նշան, ոչինչ չի փոխվում։

բ) «−» նշան: Դառնում է հակադիր թիվ։
6. Ի՞նչ ջերմաստիճան ցույց կտա ջերմաչափներից յուրաքանչյուրը, եթե ջերմաստիճանը՝
ա) բարձրանա 2 աստիճանով, -11
բ) իջնի 1 աստիճանով, +6
գ) իջնի 3 աստիճանով -4
դ) բարձրանա 4 աստիճանով +28

Արա Գեղեցիկ և Շամիրամ

ara-gexecik-shamiram

Հայոց արքա Արամի մահից հետո Հայաստանի խնամակալությունը անցնում է նրա որդուն՝ Արա Գեղեցիկին։ Ասորեստանում այդ ժամանակ թագավորում է Նինոս արքան, որը բարձր շնորհների է արժանացնում Արային, ինչպես որ ժամանակին՝ նրա հորը: Սակայն Նինոսի կինը՝ Շամիրամը, վաղուց ի վեր լսած լինելով Արայի գեղեցկության մասին, ողջ հոգով տենչում է տեսնել նրան, և սակայն ամուսնու ահից չի համարձակվում անել դա

Երբ Նինոսը վախճանվում է, գալիս է Շամիրամի նվիրական իղձն իրագործելու ժամանակը: Ասորեստանի թագուհին բանբերներ է ուղարկում Արա Գեղեցիկի մոտ  ճոխ ընծաներով, բազում աղերսանքներով ու խոստումներով՝ նպատակ ունենալով համոզել Արային այցելել Նինվե և այստեղ ամուսնանալ իր հետ և բոլորի վրա թագավորել կամ էլ հագուրդ տալ իր փափագին և մեծամեծ ընծաներով ու խաղաղությամբ վերադառնալ Հայոց աշխարհ։ Շամիրամի սուրհանդակները գալիս են Հայաստան, սակայն Արան իսկույն մերժում է նրանց։ Շամիրամը մի քանի անգամ էլ փորձում է գործը գլուխ բերել հորդորներով ու աղաչանքներով, սակայն անարդյունք։

Սաստիկ զայրացած Շամիրամը դադարեցնում է աղերսների ու համոզումների մարտավարությունը, զորք է հավաքում և շարժվում է Հայոց աշխարհ՝ Արայի դեմ պատերազմելու։

Շամիրամը գալիս է Արայի դաշտը, որ հետագայում հայ թագավորի անունով կոչվում է Այրարատ։ Նախքան ճակատամարտը Շամիրամը պատվիրում է իր զորապետներին խնայել ու ողջ պահել Արային։ Սակայն կռվում Արայի զորքը կոտորվում է, իսկ Արան՝ ընկնում ռազմի դաշտում։ Հաղթանակից հետո Շամիրամ թագուհին կռվի դաշտ է ուղարկում իր կատարածուներին՝ դիակների մեջ գտնելու իր տենչալի Արային։ Հայ թագավորին գտնում են մի խումբ քաջամարտիկների մեջ սպանված։ Շամիրամը հրամայում է Արայի դին դնել ապա-րանքի վերնատանը։

Իսկ երբ գրգռված հայոց զորքը պատրաստվում է նորից մարտնչել Շամիրամի դեմ Արայի մահվան վրեժն առնելու համար, Շամիրամն ասում է նրանց, որ հրամայել է իր աստվածներին լիզել նրա վերքերը և հարություն տալ թագավորին: Երբ դիակն սկսում է քայքայվել, Ասորեստանի թագուհին գաղտնի թաղում է Արային, իր փեսացուներից մեկին է տալիս Արայի հանդերձանքը և լուր է տարածում, թե արալեզները հարություն են տվել նրան։

Շամիրամը արձան է կանգնեցնում Արային «հարություն տվող» աստվածների պատվին և առատ զոհաբերություններ է մատուցում նրանց։ Արայի հարության լուրը տարածելով Հայոց աշխարհում և բոլորին համոզելով՝ Շամիրամը հանդարտեցնում է ժոդովրդի խռովքը։

Առաջադրանքներ

  1. Ի՞նչ հատկանիշներով կբնութագրես Արային: Իսկ ինչպիսի՞ն էր Շամիրամը:
  2. Ի
  3. Գուշակել, թե մգեցված բառերը ինչ ընդհանուր յուրահատկություն ունեն:
  4. Ի՞նչ նոր վերնագիր կտայիր առասպելին:
  5. Դու ինչպե՞ս կավարտեիր առասպելը:
  6. Ի՞նչ թեմաների մասին մտածեցիր առասպելը կարդալիս: