Կրթահամալիրում Սիրադեղյանական օրեր են:
- Քննարկում ենք Վանո Սիրադեղյանի «Բուքը, երգը, երեխան» պատմվածքը:
- Բլոգում գրավոր պատասխանում ենք հարցերին:
- Ինչպիսի՞ն էր երեխան, կբնութագրես նրան և կհիմնավորես բնութագրումներդ:
- Ինչպիսի՞ն էր Հարութ քեռին, կբնութագրես նրան և կհիմնավորես բնութագրումներդ:
- Ճի՞շտ վարվեց Հարութ քեռին երեխայի հետ: Պատասխանդ կհիմնավորես:
- Ի՞նչ կասես երեխայի երգի մասին:
- Ինչպե՞ս կբացատրես պատմվածքի վերնագիրը:
Լրացուցիչ կրթություն (տանը)
Աշխատանքդ կուղարկես իմ էլեկտրոնային հասցեին՝ meri.sargsyan@mskh.am
- Կընտրես թեմաներից մեկը և կգրես մտքերդ Սիրադեղյանի պատմվածքի մասին (8-10 նախադասության սահմաններում):
- Երեխայի կերպարը Վանո Սիրադեղյանի «Բուքը, երգը, երեխան» պատմվածքում
- Հարութ քեռիի կերպարը Վանո Սիրադեղյանի «Բուքը, երգը, երեխան» պատմվածքում
- Երեխայի երգը Վանո Սիրադեղյանի «Բուքը, երգը, երեխան» պատմվածքում
- Վանո Սիրադեղյանի պատմվածքի վերնագիրը՝ «Բուքը, երգը, երեխան»
- այլ
