Պարապմունք 23

.Որքա՞ն է 1000-ի 100 %-ը։

Պատ․՝1000%


2. Զամբյուղում կա 300 խնձոր։ Գտե՛ք խնձորների քանակի 20 %-ը։

Լուծում։ 1․ 300։100×20=60%

Պատ․՝ 60%


3. Մի գյուղացին իր այգուց հավաքել է 1500 կգ խաղող, իսկ մյուսը՝ 30 %-ով պակաս։ Ընդամենը քանի՞ կիլոգրամ խաղող են հավաքել երկու գյուղացիները։

Լուծում։ 1․ 1500×30:100=450կգ

2. 1500-450=1050կգ

3. 1500+1050=2550կգ(%)

Պատ․՝ 2500կգ(%)

4. Մի տակառում կա 500 լ խաղողի հյութ, իսկ մյուսում՝ 10 %-ով ավելի։ Քանի՞ լիտր խաղողի հյութ կա երկրորդ տակառում։

Լուծում։ 1․ 500×10/100=5000:100=50+500=550

Պատ․՝ 550լ(%)

5. Ո՞րն է ավելի շատ՝ 900-ի 15 %-ը, թե՞ 800-ի 20 %-ը։

Advertisements

about:blank

REPORT THIS AD

Լուծում։ 1․ 900×15/100=13500:100=135

2. 800×20/100=160:100=16

135>16

Պատ․՝900-ի 15%-ը

6. Զբոսաշրջիկն անցել է ճանապարհի 1/4-ը։ Ճանապարհի քանի՞ տոկոսն է նա անցել։

Լուծում։ 1․ 100:4×1=25%

Պատ․՝ 25%

7.Ո՞րն է ավելի քիչ՝ 150-ի 80 %-ը, թե՞ 100-ի 120 %-ը։

Լուծում։ 1․ 150×80:100=120

2. 100×120:100=120

Պատ․՝ Երկու թվերնել հավասար են։

8. Գրքում կա 400 էջ։ Նրա էջերի 54 %-ը քանի՞ անգամ է շատ նրա էջերի 18 %-ից։

Լուծում։ 1․ 400×54:100=216

2. 400×18:100=72

3. 300×54:100=162

4. 300×18:100=54

5.162:54=3

Պատ․՝ 3(%)

9.Oրվա խնդիրը:
Ռոբոտ-խաղալիքը ամեն քայլի կարող է շարժվել 3 մետր աջ կամ 5 մետր ձախ: Ամենաքիչը քանի՞ քայլով ռոբոտ-խաղալիքը կարող է տեղաշարժվել ուղիղ 19 մետր աջ:

Պատ․՝ 7

Պիգմալիոնի մասին լեգենդը

Պիգմալիոն

Պիգմալիոն

Աֆրոդիտեն երջանկություն է շնորհում նրան, ով հավատարմությամբ ծառայում է իրեն: Այդպես նա երջանկություն պարգևեց նաև Պիգմալիոնին՝ Կիպրոսի մեծ արվեստագետին: Պիգմալիոնն ապրում էր առանձնացված՝ խուսափելով ամուսնությունից: Մի անգամ նա շողշողուն փղոսկրից արտասովոր գեղեցկության տեր մի աղջկա արձան քանդակեց: Ասես կենդանություն առած՝ կանգնած էր այդ արձանը նրա արվեստանոցում: Թվում էր, որ նա շնչում է, թվում էր, թե ահա ուր որ է կշարժվի, կքայլի, կխոսի: Ժամերով սքանչանում էր արվեստագետն իր ստեղծագործությամբ և, ի վերջո, սիրահարվեց իր իսկ ստեղծած արձանին: Նա արձանին ապարանջաններ, մանյակներ ու ականջօղեր նվիրեց, զուգեց շքեղ զգեստներով, գլուխը զարդարեց ծաղկեպսակներով: Որքա՜ն հաճախ էր կրկնում Պիգմալիոնը.

– Օ՜, եթե դու կենդանի լինեիր, եթե կարողանայիր պատասխանել իմ խոսքերին, օ՜, ես որքան երջանիկ կլինեի այդ ժամանակ:

Բայց արձանը համր էր:

Եկան Աֆրոդիտեի մեծարման տոնախմբության օրերը: Պիգմալիոնը սիրո աստվածուհուն մի ոսկեղջյուր ճերմակ երինջ զոհաբերեց. աստվածուհուն կարկառեց ձեռքերն ու շշուկով աղոթեց.

– Օ՜, հավերժական աստվածնե՛ր, և դո՛ւ, ոսկեշող Աֆրոդիտե: Եթե դուք կարող եք ամեն ինչ շնորհել աղերսողներին, ապա տվեք ինձ մի կին այնքան գեղեցիկ, որքան գեղեցիկ է իմ ձեռքով քանդակած՝ այս աղջկա արձանը:

Պիգմալիոնը սիրտ չէր անում աստվածներին խնդրել, որ կենդանություն պարգևեն իր արձանին, երկյուղ էր կրում, որ այդպիսի խնդրանքով կզայրացնի աստվածներին: Պայծառ բոցկլտում էին զոհաբերության խարույկի բոցերը սիրո աստվածուհի Աֆրոդիտեի պատկերի առջև. դրանով աստվածուհին ասես հասկացնում էր Պիգմալիոնին, որ աստվածները լսել են նրա պաղատանքը:

Արվեստագետը տուն վերադարձավ: Նա մոտեցավ արձանին և, օ՜, երջանկություն, օ՜, ուրախություն: Արձանը կենդանություն էր առել: Տրոփում է նրա սիրտը, աչքերի մեջ փայլատակում է կյանքը: Փառաբանելով սիրո մեծ աստվածուհի Աֆրոդիտեին և լեցուն երախտագիտությամբ այն երջանկության համար, որ նա շնորհել է իրեն՝ Պիգմալիոնը հրճվանքով փարվեց գեղանի աղջկան, որ պատվանդանի վրայից իջել և իր մոտ էր եկել: Եվ այդպես, աստվածուհի Աֆրոդիտեն Պիգմալիոնին գեղեցկուհի կին պարգևեց:

Առաջադրանքներ

  1. Ընթերցել հունական լեգենդը:
  2. Բնութագրել Պիգմալիոնին:

Բարի,միամիտ,արվեստի մեջ խորացված:

  1. Մգեցված բառերը բացատրել բառարանների օգնությամբ:

պարգևեց- նվերեց                                                                                                                                       շողշողուն փղոսկրից- փայլուն փղոսկրից                                                                                                                      սքանչանում- հիանում                                                                                                                                    երինջ -ճնիժ                                                                                                                                              աղերսողներին-Կապ                                                                                                                            խարույկի-  Կրակ, օջախ, հրատ  

  1. Համացանցի օգնությամբ պարզել, թե ով է Աֆրոդիտեն:

ֆրոդիտեի պաշտամունքը տարածված է եղել ոչ միայն Հունաստանում, այլև Փոքր Ասիայում և մերձսևծովյան հունական գաղութներում։ Սկզբանական շրջանում համարվել է պտղաբերության (և ծովի) աստվածուհի, կրել փյունիկյան Աստարտե աստվածուհու ազդեցությունը, իսկ օլիմպիական դիցարանում՝ հավերժ դեռատի և գեղեցկագույն աստվածուհի, որն իշխում է մարդկանց և աստվածների սրտերին, սեր պարգևում նրանց։

  1. Գրել տեքստում առկա սիրտ չէր անում արտահայտության բացատրությունը:

Մայրենի հոկտեմբերի 10

Լրացուցիչ կրթություն (տանը)

Աշխատանքդ կուղարկես իմ էլեկտրոնային հասցեին՝ meri.sargsyan@mskh.am

  1. Ընդգծված բառը ամեն նախադասության մեջ ի՞նչ իմաստով է գործածված: Այդ բառը ո՞ր նախադասության մեջ է իր հիմնական իմաստով գործածված:
  • Թղթի վրա մի ուղիղ գիծ գծիր:(Ուղղիղ իմաստով)
  • Վաղուց մեր փողոցով տրամվայ չի անցնում. գիծը քանդված է:(ուղղիղ իմաստով)
  • Բազկին հազիվ նշմարելի մի գիծ կար. երևում էր, որ դեպքը վաղուց է պատահել:Ուղիղ
  • Մոռանա՞լ, ինչպե՞ս. դեմքի հստակ ու անկրկնելի գծերը կարծես տպվել էին սրտի մեջ:(փոխաբերական)
  • Չեմ հասկանամ քո բռնած գիծը. ո՞ւր ես հասնելու կռվով ու խռովությամբ:փողաբերական
  • Գնա՛, սահմանն անտառից հեռու չէ. գիծը որ անցար, էլ քեզ ոչ մեկը չի հետապնդի:ուղիղ

2. Տրված բազմիմաստ բառերով նախադասություններ կազմի՛ր:

Սուր, թերթ, գիր:

Շատ սուր իմաստով ֆիլմ է արջի էի դիտել:

Շատ սուր դանակ է իմ դուրը եկավ:

Օրագիրը շատ գեղեցիկ թերթեր ունի:

այսօր որոշեցի գիր գրեմ:

արի խուշ և գիր խախանք

Դափնե (մաս 1)

Լուսավոր աստված Ապոլլոնը մի օր մեծ վիշտ ունեցավ: Երբ իր հաղթանակով հպարտ Ապոլլոնը կանգնել էր իր նետերով խոցված հրեշի վրա, նա իր կողքին կանգնած տեսավ սիրո պատանի աստված Կուպիդոնին  (Էրոսին), որ լարում էր իր ոսկեղեն աղեղը: Ապոլլոնը ծիծաղելով այսպես ասաց նրան.

-Ինչի՞դ է պետք այդ ահեղ զենքը: Ավելի լավ է թող, որ ես բանեցնեմ խոցող ոսկեղեն նետերը, որոնցով հենց նոր սպանեցի հրեշին: Դո՞ւ ես, որ ուզում ես հասնել նետաձիգի իմ փառքին, թե՞ ուզում ես ավելի մեծ փառքի արժանանալ, քան ես:

Այդ խոսքից վիրավորված սիրո աստվածը հպարտ-հպարտ պատասխանեց Ապոլլոնին.

Ապոլլոն

-Քո նետերը, Ապոլլո՛ն, անվրեպ են ու խոցում են բոլորին, բայց իմ նետը կխոցի քեզ:

Նա թափահարեց իր ոսկե թևերը ու մի ակնթարթում անհետացավ: Այնտեղ իր կապարճից երկու նետ հանեց, մեկը` սեր ծնող, որով նա խոցեց Ապոլլոնի սիրտը, մյուսը` սերը հանգցնող, որով խոցեց գետերի աստծո դստեր` հավերժահարս Դափնեի սիրտը:

Այնպես պատահեց, որ Ապոլլոնը հանդիպեց չքնաղ Դափնեին ու սիրեց նրան: Ապոլլոնին գերեցին հավերժահարսի՝ աստղերի պես վճիտ աստղերը, վարդագույն շուրթերը և մարմարի պես ճերմակ ձեռքերը: Բայց ոսկեգանգուր Ապոլլոնին տեսնելուն պես Դափնեն քամու պես հեռու փախավ նրանից. չէ՞ որ սիրո աստծո արձակած` սերը հանգցնող նետը խոցել էր նրա սիրտը: Ապոլլոնը շտապեց նրա հետևից:

Առաջադրանքներ

  1. Ընթերցել հունական առասպելի առաջին մասը:
  2. Բացատրել ոսկեղեն և ոսկեղեն համանունների իմաստները: Տեքստում դրանցից ո՞րն է գործածված:

սկեղեն-Ոսկուց պատրաստած  (փոխաբերական)Առհասարակ, չափազանց,տեքստում օգտագործել են փոխաբերական իմաստը:

  1. Բացատրել հավերժահարս բառի իմաստը բառարանների օգնությամբ:

Հունական դիցաբանության մեջ՝ բնության զանազան ուժերը մարմնացնող կանացի կերպարանքով աստվածություն:

  1. Համացանցի օգնությամբ տեղեկություններ գտնել Կուպիդոնի (Էրոսի) մասին:

Էրոսը Ափրոդիտեի ուղեկից ու օգնական է։ Սիրո ու ցանկության մարմնացումն է, ապահովում է կյանքի շարունակությունը Երկրի վրա։

Ամուրի (Էրոսի), որպես սիրո աստծո, կերպարը զգալի տեղ Է գրավել Հին Հունաստանի քանդակագործության մեջ։

  1. Ծանոթանում ենք բառի ուղիղ և փոխաբերական իմաստներին: Քննարկում ենք օրինակներ:

Օրինակներ` սև զգեստ, սև օրեր, կանաչ վերարկու, կանաչ ճանապարհ:

Գտնել շարքի օրինաչափությունը: