Առաջադրանքներ

Այն բառերը, որոնք ցույց են տալիս թիվ, թվային կարգ, կոչվում են թվականներ, օրինակ՝ մեկ, չորս, տասնմեկերորդ…

Թվականները՝ ըստ գրության լինում են երկու տեսակի՝ առանձին և միասին գրվող թվականներ:

11-99 թվականները գրվում են միասին, օրինակ՝ քսաներկու, հիսունչորս…

100-ից բարձր թվականները գրվում են անջատ, օրինակ՝ երեք հազար հինգ հարյուր տասնչորս:

Թվականների ուղղագրությունը

Պետք է հիշել՝ հետևյալ թվականների ուղղագրությունը՝ ինն(ը), տասը, երեսուն, քառասուն, հիսուն, վաթսուն, յոթանասուն, ութսուն, իննսուն, միլիոն, միլիարդ:

Առաջադրանքներ՝

  • Հետևյալ թվականները գրել տառերով` 54, 847, 6985, 12546, 68, 95, 15, 58, 697, 89:
  • հիսունչորս
  • ութ հարյուր քառասունյոթ
  • վեց հազար ինը հարյուր ութսունհինգ
  • տասներկու հազար հինգ հարյուր քառասունվեց
  • վաթսունութ
  • իննսունհինգ
  • տասնհինգ
  • հիսունութ
  • վեց հարյուր իննսունյոթ
  • ութսունինը
  • Գրեք, թե որ թվականներն են գրվում միասին, իսկ որոնք՝ առանձին:

11-ից մինչև 99 գրվում է միասին, իսկ 100-ից մինչև բարձր թվերը գրվում են առանձին:

  • Գրեք բոլոր տասնյակները և բառակազմորեն դրանք վերլուծեք՝ առանձնացնելով արմատն ու ածանցը: Ո՞ր ածանցն է կրկնվում, ձեր կարծիքով դա ի՞նչ իմաստ ունի:

10,20,30,40,50,60,70,80,90-30-ից 90 թվերը ունեն ածանց ադյ ածանցը սուն ածանցն է որը կոչվում է տասնյակ:

  • Բառերը տեղավորեք աղյուսակում՝Չորրորդ, մեծ, մեծություն, մարդ, լավագույն, ամենաերկար, հինգ, երրորդ, թիվ, վազք, դաժան, հինգերորդ, վերջին, լուսավոր, սենյակ, մայրիկ, դուռ, դատավոր, դատարկ:
    գոյականածականթվական
  • թվական-չորրորդ, հինգ,երրորդ,հինգերրորդ
  • ածական-մեծ,լավագույն,ամենաերկար,դաժան,վերջին,լուսավոր,դատարկ
  • գոյական-մեծություն,մարդ,թիվ,վազք,դատավոր

Կոտորակների բաժանումը

  • Կատարե՛ք կոտորակների բաժանում
    • 45/3 : 14/5=45×5/3×14=225/42=75/14
    • 121/63 : 11/9=121×9/63×11=1089/693
    • 30/2 : 13/36=30×36/2×13=1080/26
  • Կատարե՛ք բաժանում
    • 3 : 4/5=3×5/4=15/4
    • 12 : 48/17=12×17/48=17/4
    • 33 : 22/19=33×19/22=57/2
  • Կատարե՛ք բաժանում
    • 9/23 : 3 =9/23×1/3=3/23
    • 46/51 : 92=46/51×1/92=1/102
    • 144/7 : 60=144/7×1/60=12/35
  • Աստղանիշի փոխարեն ի՞նչ թիվ գրելու դեպքում կստացվի հավասարություն
    • 25/6 x 9/23 = 30/16
    • 45/16 = 15/44 x 33/4
    • 72/35 x 28/153= 32/85
  • Գտե՛ք այն թիվը, որի ՝
    • 5/9 մասը հավասար է 2/3-ի=5/6
    • 7/3 մասը հավասար է 125/91-ի=637/375
  • Կատարե՛ք գործողությունները.
    • 10/3 : 15/4 + ( 3/7 + 13/35) x 21/2 =309/10
    • (25/3 + 7/2 — 16/15) x 3/4 + 8/7 : 3/14=483/30

Ծաղկավոր բույսերի բազմացումը

Տեսություն

Ծածկասերմ բույսերի բազմացումը Ինչպես արդեն գիտեք, ծածկասերմ կամ ծաղկավոր բույսերը հանդիսանում են երկրագնդի վրա առկա ժամանակակից կատարյալ բուսատեսակները: Ծաղկավոր բույսերի կատարելագործման, տարածման և գերակշռության ձեռք բերման գործում կարևոր դեր է ունեցել բազմացման ձևերի զարգացումը: 

1097034.jpg

  Ծաղկավոր բույսերը բազմանում են և՛ անսեռ ճանապարհով, և՛ սեռական եղանակով:Ծաղկավոր բույսերի անսեռ բազմացման ձևը կոչվում է վեգետատիվ բազմացում:Վեգետատիվ բազմացումը իրականանում է վեգետատիվ համակարգի օրգանների՝ արմատի, տերևի, ցողունային կտրոնների միջոցով:Ծաղկավոր բույսերի սեռական բազմացումը իրականացվում է սեռական օրգանների՝ ծաղիկների միջոցով:Ծաղիկն իրենից ներկայացնում է ձևափոխված և կարճացած ընձյուղ, որից ձևավորվում է ապագա սերմն ու պտուղը:

49.jpg

 Ծաղիկները չափազանց բազմազան են իրենց չափերով, ձևերով, գույներով, սակայն բոլորն էլ ունեն կառուցվածքի միասնական հատկանիշներ:Ծաղիկը զարգանում է ծաղկակոթի վրա և լայնանում է ծաղկակալում, որն իր վրա կրում է ծաղկի մնացած մասերը: Մանր կանաչ տերևներից՝ բաժակաթերթիկներից, ձևավորվում է բաժակը, իսկ վառ և գունավոր պսակաթերթիկներից՝ պսակը:Բաժակը և պսակը միասին կազմում են ծաղկապատյանը, որը վնասվածքներից պաշտպանում է ծաղիկը և գրավում կենդանիներին:

honeybee-pink-flower.ngsversion.1473419912581.jpg

 Որոշ ծաղիկներ ծաղկապատյանի հիմքում ունեն նեկտարանոցներ, որոնց արտադրած նեկտարը սնունդ է հանդիսանում միջատների և թռչունների համար: Հետևաբար սնվելով ծաղկի նեկտարով կենդանիները իրականացնում են փոշոտում: Ծաղկին բնորոշ է արական օրգան՝ առէջ՝ կազմված առէջաթելից և փոշեպարկից: Փոշեպարկում զարգանում են բազմաթիվ փոշեհատիկները, որոնց ամբողջությունը առաջացնում է ծաղկափոշի: Դրանցից յուրաքանչյուրը կրում է երկու ♂ գամետ և մեկ վեգետատիվ բջիջ 

th.jpg

 Ծաղկին բնորոշ է իգական օրգան՝ վարսանդ՝ կազմված սպիից, սռնակից և սերմնարանից: Սերմնարանում գտնվում են սերմնասկզբնակները, որոնցից յուրաքանչյուրը կրում է մեկ ♀ գամետ՝ ձվաբջիջ և մեկ կենտրոնական բջիջ:  

Ծաղիկները կարող են լինել միասեռ, երկսեռ և անսեռ.

  • Միասեռ ծաղիկներն ունեն կա՛մ առէջներ, կա՛մ վարսանդ:
  • Երկսեռ ծաղիկներն ունեն և՛ առէջներ, և՛ վարսանդ:
  • Անսեռ ծաղիկները չունեն ո՛չ առէջներ, ո՛չ վարսանդ:

Ինչպես արդեն գիտեք, սեռական բազմացման հիմքում ընկած է բեղմնավորումը՝ ♀ և ♂ սեռական բջիջների կամ գամետների միաձուլումը:

«Ձոն» ստուգատեսի ամփոփում․ Ուսումնական տոնավաճառ

Արևելյան դպրոց, բակ-պարտեզում տեղի ունեցավ զատկական աքսեսուրաների ցուցահանցես վաճառք, բաց տաղավարներում ամենուր ցուցադրվում էր Արևելյան դպրոցի սովորողների ձեռքի աշխատանքները: Ցուցահանդեսին մասնակցում էին սովորողները, ծնողները, դասավանդողները և հյուրերը: Դպրոցի ողջ տարածքում հնչում էր ծիսական համերգ, որին մասնակցում էին հրաշք Սեբաստացիները:

Բարի դիտում՝

Կանաչ ցանկապատ այլընտրանքային տարբերակով

Posted on 

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի սովորողներեր

Վայրը՝ Արևելյան դպրոց

Ժամկետը՝ շուրջտարյա

Պատասխանատու՝ Գոհար Հովհաննիսյան


                                                   Նախագիծ


Նպատակը

Վարդավարի այգի

Բարև Ձեզ: Ես Սահակյան Միշելն եմ: Այսօր հունիսոի 4-ն է, և այսօր ընթերցասերներ ջոկատօի հետ հայրենագիտական ջոկատը գնաց վարդավարի այգիՎարդավարի այգուն նաև կոչում են թոխմախի այգի: Մեծ լճի կոխկին գտնվում էր այգին: Լիճը կառուցվել է մ.թ.ա. VIII դարում՝ Արգիշտի Ա-ի կողմից և կոչվել Արգիշտի ծով։ Այն կառուցել է Էրեբունի բերդաքաղաքը Հրազդան գետից հոսող և այստեղ կուտակվող ջրով ապահովելու համար։ Լճի մեջ կայն շատ ձկներ: մենք կերակրեցինք նրանց այի ձողիկով: Վարդավարի այգում կայն սղարաններ, ֆուտբոլի դաշտ: Մենք ֆուտբոլի դաշտումխաղացինք ֆուտբոլ: Այն երեխաները ովքեր չեին ուզուն խայլ ֆուտբոլ նրանք նկարում էին լավագույն նկարները կլինեն ցուցահանդեսում: Հետո մենք գնացինք դպրոց և 30 րոպե լողացինք: Այսքանով մեր ճանբարական օրը ավարտվեց:

Կազակներ ավազակներ

Ինչպես խաղալ. սա ռուսական խաղ է, որ մեզ է հասել խորհրդային անցյալից:
Խաղացողները բաժանվում են երկու խմբերի՝ «կազակների» և
«ավազակների»: Պայմանավորվում են, թե որ տարածքում են խաղալու:
«Ավազակները» գաղտնի բառ են մտապահում, ապա փախչում են և իրենց
ճանապարհը սլաքներով նշում փողոցի ու շինությունների վրա: Սկզբում
նրանք փախչում են խմբով, իսկ այնուհետև բաժանվում են: «Կազակների»
առաջադրանքն է սլաքներով գտնել «ավազակներին»: Յուրաքանչյուր
«ավազակին» «կազակները» «բանտ» են տանում և փորձում են իմանալ
գաղտնի բառը: «Կազակները» հաղթանակ են տանում, երբ իմանում են
գաղտնի բառը կամ գտնում են բոլոր «ավազակներին»:
Ինչ հատկություններ է զարգացնում. Հետախույզի հիմնային
կարողություններ, տեղանքում կողմնորոշվելու և մտերիմներին
չդավաճանելու ունակություն:
Շարունակելի …

Հայկական բակաին խաղեր

Հունվարի 14 մենք (Արևելյան դպրոցի սովարողները) գնալու ենք Արևմտյան դպրոց իրենց հետ (մրցելու) խաղ խաղալու։ Այս հղումով կարող եք տեսնել թե ինչ խաղեր ենք խաղալու։ Բոլոր խաղերը չենք խաղալու։ Ես այս խաղերից ամենաշատը հավանեցի հավալան և կազակներ ավազակները։ Այս երկուսը ամենազվարճալիներն են։ Հիմա կբացատրեմ թե ինչպես խաղալ։

Հավալա

Այս խաղը չեխարդայի համարժեքն է: Դրան կարող են մասնակցել 8-ից 10
հոգի: Խաղացողներից մեկը հենվելու համար կորացնում է իր մեջքը (նրան
«այծ» կամ «էշ» են կոչում), իսկ մնացած մասնակիցները հերթով ցատկում են
նրա վրայով: Ընդ որում, ցատկելիս «այծի» մեջքին կարելի է դիպչել միայն
ձեռքերով: Նա, ում չի հաջողվում ցատկել անցնել կամ ով «այծին» դիպչում է
ոտքով, կռանում է նրա կողքին, և մնացածները ցատկում են արդեն երկու
հոգու վրայով: