Դիտարկենք այս երեք նկարները, որոնցում կանաչով ներկված է շրջանի կեսը:
Առաջին նկարում ներկված է շրջանի 1/2-ը, երկրորդում՝ 2/4-ը և երրորդում՝ 4/8-ը:
Բոլոր երեք կոտորակները իրար հավասար են՝ 1/2=2/4=4/8, բայց դրանց համարիչներն ու հայտարարները տարբեր են:
Նկատենք, որ առաջին կոտորակի համարիչն ու հայտարարը 2 անգամ փոքր են երկրորդի համարիչից և հայտարարից, իսկ երրորդ կոտորակի համարիչն ու հայտարարը 4 անգամ մեծ են առաջինի համարիչից և հայտարարից:
Այսինքն՝ 1/2=(2:2) / (4:2)=(4:4)/(8:4) կամ 4/8=(2⋅2)/(4⋅2)=(1⋅4)/(2⋅4)
Սովորական կոտորակների հիմնական հատկությունը
Եթե կոտորակի համարիչն ու հայտարարը բազմապատկել կամ բաժանել միևնույն բնական թվով, ապա կստացվի տրված կոտորակին հավասար կոտորակ:
Կոտորակի համարիչի ու հայտարարի բաժանումը միևնույն զրոյից տարբեր թվի, կոչվում է կոտորակի կրճատում:
Օրինակ
12/16=(12:4)/(16:4)=3/4
Երկու սովորական կոտորակներ իրար հավասար են, եթե առաջին կոտորակի համարիչի և երկրորդ կոտորակի հայտարարի արտադրյալը հավասար է առաջին կոտորակի հայտարարի և երկրորդ կոտորակի համարիչի արտադրյալին:
Օրինակ
2⋅35=70=7⋅10⇒2/7=10/35