Մի աղջնակ նոր տարվան էր սպասում ու նոր տարվա զանգը հնչեց ու նոր տարին եկավ ու այդ աղջնակը դուրս եկավ բակ որպիսի իր տատիկին դիմավորի և նրա բակու դեսավ ձմեռ պապիկի հետ կաղարդական եղնիկներ նա շատ ուրախացա ձմեռ պապիկը նվերը տվեց և իր կաղարդական եղնիկներով գնաց և գնաց տուն հայրիկին և մայրիկ պատմեց որ նա կախարդական եղնիկներ էր տեսել:🎄🐱
Month: Դեկտեմբեր 2021
Քանի՞ հատ ֆլեշմոբի է մասնակցել առաջին ուսումնական շրջանում (ընդհանուր եղել է 3 հատ՝ սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր)- 2
Մաթեմատիկական նախագծերի հղումները-
Մաթեմատիկական առարկայից քանի՞ միավոր է գնահատում սովորողը ինքն իրեն (1-10 միավոր)-Մխիթար Սեբաստացի
Փոքրիկ պատում առաջին ուսումանական շրջանի մաթեմատիկայից ուսումնասիրած թեմաների մասին —9
Վերջում հղումն ուղարկում եք իմ էլ. հասցեին smbat.petrosyan@liahovhannisyanblog
ԲԱԳՐԱՏՈԻՆԻՆԵՐ․ Աշոտ I
Опубликовано 18 февраля, 2015 автором Իվետա Ջանազյան
Մեզանից ավելի քան 1100 տարի առաջ տեղի ունեցավ պատմական կարևոր մի իրադարձություն՝ Աշոտ I Բագրատունու թագադրությամբ վերականգնվեց Հայոց անկախ թագավորությունը:
Բագրատունյաց արքայատոհմի կառավարման օրոք Հայաստանը մեծ վերելք ապրեց:
Բագրատունիների օրոք է Անին հռչակվել մայրաքաղաք և դարձել ժամանակի խոշոր քաղաքներից մեկը: Կառուցապատվել ու ընդարձակվել է Կարսը և տասնյակ այլ քաղաքներ: Հիմնադրվել են այնպիսի նշանավոր վանքեր, ինչպիսիք են Հաղպատը, Սանահինը, Տաթևը: Այսօր էլ, շրջելով Լոռու, Շիրակի, Սյունիքի և Հայաստանի այլ մարզերում, մենք կարող ենք տեսնել Բագրատունիների օրոք կառուցված շատ եկեղեցիներ, կամուրջներ և բազմաթիվ ուրիշ կառույցներ:
Անկախության վերականգնումը
7-րդ դարի առաջին կեսին արաբական ցեղերը միավորվեցին ու ստեղծեցին Արաբական խալիֆայությունը: Կարճ ժամանակում արաբները հսկայական նվաճումներ կատարեցին:
7-րդ դարի վերջին Արաբական խալիֆայությունը կարողացավ իրեն ենթարկել նաև Հայաստանը։ Դրանից հետո շուրջ մեկուկես հարյուրամյակ հայ ժողովուրդը պայքարում էր օտար տիրապետությունից ազատվելու համար։ Այդ ընթացքում բազմաթիվ ապստամբություններ եղան, որոնք գլխավորում էին Սամիկոնյանները, Բագրատունիները և իշխանական այլ տոհմերի ներկայացուցիչներ։
Անկախ պետականության հաստատման համար պայքարը լիովին հասավ իր նպատակին միայն 9-րդ դարի վերջերին, երբ Արաբական խալիֆայությունը ճանաչեց Աշոտ Բագրատունու թագավորական իշխանությունը:
Այդ բաղձալի օրը իրականություն դարձավ, որովհետև դրան հասնելու համար իրենց ջանքերը միավորեցին հայ իշխաններն ու հոգևորականները, արհեստավորներն ու գյուղացիները, մի խոսքով՝ բոլորը:
Բայց այդ պայքարը հաջողությամբ չէր ավարտվի, եթե չլիներ Բագրատունի իշխանների և հատկապես՝ Աշոտ Բագրատունու հմուտ կառավարումը։
855 թ. երիտասարդ Աշոտ Բագրատունին դարձավ Հայոց իշխան: Կարճ ժամանակում, հմտորեն օգտագործելով իրեն տրված իրավունքները, նա կարողացավ հասնել Հայաստանից խալիֆայությանը տրվող հարկերի նվազեցմանը: Հայոց բանակի թիվը հասավ 40 հազարի:
Աշոտ Բագրատունին կարողացավ նաև բարեկամություն հաստատել ժամանակի հզոր պետություններից մեկի՝ Բյուզանդական կայսրության հետ։
Աշոտ Բագրատունու 30-ամյա կառավարման արդյունքը փառավոր էր. 885 թվականին խալիֆայությունը թագ ուղարկեց Աշոտ Բագրատունուն՝ դրանով իսկ ճանաչելով հայոց անկախ պետության գոյությունը։
Աշոտ I Բագրատուևին (885-890 թթ.) դարձավ Բագրատունյաց հայոց թագավորության և Բագրատունիների արքայատոհմի հիմնադիրը։
Անկախ պետության վերականգնումը դժվարին ու երկարատև գործ էր։ Ոչ պակաս դժվարին ու մեծ ջանքեր պահանջող խնդիր է նաև ձեռք բերված անկախությունը պահպանելը։ Աշոտ I-ը ամրապնդեց երկրի պաշտպանությունը և բարեկամացավ հարևան երկրների հետ։
Աշոտ I Բագրատունին կարողացավ միավորել հայկական հողերի մեծագույն մասը։ Նրա օրոք հայոց երկրում կարգուկանոն էր տիրում։
Աշոտ I-ին հաջորդեց նրա որդին՝ Սմբատ I-ը , որը շարունակեց իր հոր քաղաքականությունը։ Սմբատ I-ի օրոք գրեթե ամբողջ Մեծ Հայքը մտավ Բագրատունյաց թագավորության մեջ։ Հայոց երկրի հզորացումը, սակայն, հանգիստ չէր տալիս Արաբական խալիֆայությանը, որը ցանկանում էր վերականգնել Հայաստանի նկատմամբ ունեցած իր գերիշխող դիրքը։ Սկսվեց կռիվների ու ավերածությունների երկարատև մի ժամանակաշրջան, որն ավարտվեց Սմբատ I-ի զորքերի պարտությամբ։
ԿԻԼԻԿԻԱՅԻ ՀԱՅՈՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
Опубликовано 2 декабря, 2021 автором Իվետա Ջանազյան
Հայոց հզոր արքա Տիգրան Մեծի օրոք Կիլիկիան նրա պետության մի մասն էր: Այն ժամանակ Կիլիկիայում շատ հայեր բնակվեցին: Հայերն այստեղ պահպանում էին մայրենի լեզուն ու մշակույթը:
Բյուզանդական կայսրերի օրոք հայերի թիվը Կիլիկիայում շատացավ: Պատճառներից մեկն Էլ այն էր, որ, ցանկանալով թուլացնել Հայաստանը, բյուզանդացիները հայ իշխաններին այստեղ տեղափոխվելու համար առաջարկում էին քաղաքներ, բերդեր, կալվածքներ: Այդպես վարվեց կայսրությունը նաև Բագրատունյաց վերջին թագավորի հետ: Կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլիս հրավիրելով Գագիկ II թագավորին՝ կայսրը ստիպեց նրան հրաժարվել իշխանությունից և թագավորության փոխարեն Կիլիկիայից ոչ հեռու գտնվող ընդամենը երկու քաղաք առաջարկեց: Որոշ ժամանակ անց Գագիկ II թագավորը սպանվեց բյուզանդացիների կողմից: Գագիկ թագավորի մերձավորներից մեկը’ Ռուբեն իշխանը, ի պատասխան իր արքայի սպանության, 1080 թ. ապստամբեց բյուզանդացիների դեմ և Կիլիկիայում, Տավրոսի լեռներում’ գրավեց Բարձրբերդ ամրոցը: Ռուբեն իշխանին և նրա հաջորդներին հաջողվեց ոչ միայն պահպանել ձեռքբերածը, այլև ընդլայնել հայկական իշխանության տիրույթները: Այսպես, հայրենի բնօրրանից հեռու ստեղծվեց հայկական Նոր պետություն:
Կիլիկիայի հայոց թագավորությունը
Կիլիկիայի հայոց պետությունը թագավորություն դարձավ Լևոն II-ի օրոք, որը պատմության մեջ հայտնի է նաև Աևոն Մեծագործ անունով: Խոհեմ և հեռատես քաղաքականության շնորհիվ Լևոն Առաջինը կարողացավ բարի դրացիական հարաբերություններ հաստատել ինչպես Բյուզանդական կայսրության, այնպես էլ շրջակա մահմեդական և խաչակրաց[1] պետությունների հետ։ Լևոն II-ին հաջողվեց բարեկամական հարաբերություններ հաստատել նաև գերմանական կայսեր և Հռոմի պապի հետ, որոնք պատրաստ էին արքայական թագ ուղարկել նրան։ Լևոն II-ի իշխանությունը ճանաչեց և նրան թագ ուղարկեց նաև Բյուզանդիայի կայսրը։ Այնքան բարձր էր Լևոն II-ի հեղինակությունը, որ բյուզանդական կայսրը հորդորում էր նրան չվերցնել Հռոմի պապի և գերմանական կայսեր ուղարկած թագը, այլ ընդունել միայն իրենը։
1198 թ. հունվարի 6-իՆ Տարսոն քաղաքի Մայր տաճարում ԼևոՆ II-ը թագադրվեց որպես թագավոր ամեՆայՆ Հայոց և Կիլիկիայի։ Այդ թագադրությունը ժամանակակիցները գնահատեցին որպես Հայոց թագավորության վերականգնում։ Լևոն II Մեծագործը և նրա հաջորդներն իրենց անվանում էին Ամենայն հայոց թագավոր’ դրանով իսկ շեշտելով, որ իրենք ներկայացնում են ոչ միայն Կիլիկիայի, այլև Մեծ Հայքում և նրանից դուրս ապրող ողջ հայության շահերը։
Լևոն II-ի օրոք Կիլիկիայի հայոց պետության սահմանները արևելքում հասնում էին մինչև Եփրատ, հյուսիսում’ Տավրոսի լեռներ: Ավելի քան 500 կմ երկարություն ունեին թագավորության ծովային սահմանները։
Թագավորության մայրաքաղաքը Սիսն էր, իսկ Այասը, Տարսոնը և ծովափնյա մյուս քաղաքները միջազգային առևտրի կենտրոններ էին։ Այստեղ առևտուր էին անում տասնյակ երկրներից եկած տարբեր ազգերի մարդիկ’ հ ո ւյ ն եր , ի տա լա ց ի ն եր , ա ս ո ր ի — ներ, հրեաներ։
Կիլիկիայի հայոց թագավորության պետական լեզուն հայե- Լամբրոնի ամրոցը Կիլիկիայում
րենն էր: Կիլիկիայի հայերը միաժամանակ հաղորդակցվում էին նաև ֆրանսերեն, հունարեն և այլ լեզուներով: Քաղաքների բնակիչներն անգամ հագուստով ու սովորույթներով սկսել էին նմանվել եվրոպացիներին: Ձգտումը դեպի Եվրոպա, դեպի Արևմուտք շատերին էր հրապուրում, բայց քիչ չէին նաև դրա հակառակորդները:
Միջերկրական ծովի ափին գտնվող Հայկական Կիլիկիայում շատ մանրանկարիչներ են եղել, բայց նրանց մեջ ամենանշանավորը Թորոս Ռոսլինն էր: Նա գրքեր էր ընդօրինակում և դրանք պատկերազարդում նրբին արվեստով: Նրա զարդարած մագաղաթյա ձեռագրերը ապշեցնում ու հիացնում էին դիտողին: Ռոսլինի մասին ասում էին, թե յուրաքանչյուր էջի վրա մի տաճար է մանրակերտում:
Ձեռագրեր զարդարելու խնդրանքով Թորոս Ռոսլինին էին դիմում Կիլիկյան Հայաստանի նշանավոր շատ իշխաններ: Նրան դիմել է նաև կաթողիկոս Կոստանդինը, որը Լևոն թագավորի դաստիարակն էր և համայն Կիլիկիայում արվեստի մեծ հովանավորի անուն էր վաստակել: 1250թ. Թորոս Ռոսլինը նկարել էր արքայազն Լևոնին, որն այն ժամանակ 14 տարեկան էր: Նրան պատվերներ էին տալիս նաև Հայկական Կիլիկիայի հարևան երկրների երևելի մարդիկ:
Բազմաթիվ գրքեր է պատկերազարդել Թորոս Ռոսլինը, բայց դրանցից մեզ հասած միայն յոթի վրա կա նրա ստորագրությունը: Այդ յոթից միայն մեկն է պահվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում: Մյուսները Երուսաղեմում են, Ստամբուլում (Կոստանդնուպոլիս) և այլ քաղաքներում:
[1] Խաչակրաց շարժումը սկսվել է 11-րդ դարի վերջում’ Հռոմի պապի նախաձեռնությամբ: Շարժման մասնակից եվրոպացի խաչակիր ասպետները Արևելքում հիմնադրեցին մի շարք պետություններ, որոնցից էին Երուսաղեմի և Կիպրոսի թագավորությունները, Կիլիկիային սահմանակից Անտիոքի դքսությունը։
Արևմտահայերենի բառարան
ըլլաս-լինես
յանկարծ-հանկարծ
քովէն-մոտից
նորէն-նորից
հեռուէն-հեռվից
կրնաս-կարող ես
ինծի պես-ինձ նման
ամենէն-ամենից
կը վանեմ- կհանեմ
մէջէս-միջից
անոր-նրա
լեցուր-լցրու
ատեն- ժամանակ
կուգաս-կգաս
տունէ տուն-տնից տուն
օթօ- մեքենա
կը ղրկեմ- կուղարկեմ
փառաշուք-հոյակապ
կցկտուր-անկապ, շինծու
բոցավառ- բոց արցակող
ոսկեզօծ-ոսկիով օծուած
նժոյգ- ընտիր ձի
վսեմ- վեհ, գերագույն
կորաքամակ- մեջքը ծուռ
դողդոջուն- երերուն, հուզմունքից այլայլված
ՀՐԱՇՔԸ
….Գերմանիայից ինչ-որ պատվիրակություն էր եկել, և թարգմանիչ էր պետք: Թախանձագին խնդրում էին գալ: Դժկամությամբ պոկվեց գործից ու գնաց: Երբ այդ հանդիպումն ավարտվեց, հյուրերից մեկը հետաքրքրվեց թարգմանչի ազգությամբ:
– Հայ եմ, զտարյուն հայ,– ասաց:
– Բայց դուք գերմաներեն խոսում եք զարմանալիորեն վարժ:
– Պարզապես ձեր լեզուն իմանալը յուրաքանչյուր կիրթ մարդուն օդ ու ջրի պես անհրաժեշտ է: Դուք ամենատարբեր բնագավառներում այնպիսի գլուխներ եք տվել, որ նրանց աշխատությունները բնագրով կարդալը հանրագիտարանային գիտելիքներ կարող է պարգևել մարդուն:
Այս հանդիպումից երկու շաբաթ էր անցել: Հայաստանից պատվիրակություն պետք է մեկներ Ֆրանսիա: Թարգմանիչը նորից նա է: Ֆրանսիացիները, որոնց շատ դժվար է որևէ բանով զարմացնել, բերանները բաց հետևում էին հայ թարգմանչին: Նման մաքուր ֆրանսերեն, մանավանդ բառապաշարի հարստություն, նրանք, անկասկած, չէին սպասում: Հանդիպման հիմնական թեման մոռացած նրանք անցան լեզվի հարցերին, և թարգմանիչը ապշեցրեց բոլորին:
– Ներեցե՛ք,– նրան է դիմում ֆրանսիացիներից մեկը, որ, հավանաբար, լեզվի մասնագետ էր,– պատահաբար ձեր արմատները մեր հողո՞ւմ չեն ծլարձակել:
– Ո՛չ,– կարճ պատասխանում է թարգմանիչը, ապա ավելացնում է,– իմ արմատները իմ հարազատ Հայաստանի հողում են ծլարձակել:
Օրեր անցան … : Երեկոյան ժամ էր, երբ զանգեցին և հրավիրեցին քաղաքային կոմիտե: Լոնդոնից պաշտոնական գրություն էր եկել, շտապ պետք է թարգմանվեր և պատասխան ուղարկվեր: Անգլերեն նա գիտեր համարյա մայրենիի նման, չնայած քիչ էր գործածում: Բնագրից Շեքսպիր էր կարդում, Բայրոն: Իսկ իռլանդացի Բեռնարդ Շոուն նրա սեղանի գիրքն էր: Ինչ որ պետք է, անում է, անգամ քերականական մի քանի ուղղումներ կային բնագրում…
Բավական ժամանակ նրան չէին անհանգստացնում: … Բայց ահա նորից զանգ… ճոխ հյուրընկալություն էր կազմակերպվել տարբեր երկրներից Հայաստան ժամանած պաշտոնական անձանց համար: Եկել էին Իսպանիայից, Իտալիայից, Հունաստանից, Իրանից, Հնդկաստանից… Եւ, պատկերացնո՞ւմ եք, հրավիրված էր ընդամենը մեկ թարգմանիչ: Ապշել միայն կարելի էր, թե թարգմանիչը ինչպես էր կարողանում այդ բոլոր օտար ազգերի լեզուները թարգմանել: Եթե մերոնց համար դա այնքան էլ զարմանալի չէր, լավ էին ճանաչում նրան, հյուրերը պարզապես ցնցված էին: Թարգմանիչը ոչ միայն թարգմանում էր, այլև իր կողմից հաճոյախոսություններ էր անում, անեկդոտներ պատմում, մեկը մյուսից իմաստալի կատակներ անում:
«Սա հրաշք է,– ասում էին:– Եթե Հայաստանի հողը նման հրաշքներ է ծնում, ուրեմն այդ հողը սուրբ հող է, ազնվացնող հող»:
Այդ հրաշքը մեր հանճարեղ լեզվաբան Հրաչյա Աճառյանն էր։
Պատմիր թե դու ոնց ես ամանորը նշում քո ծնողների հետ:
պատմիր թե մարդիկ ինչի են տոր տարին նշուն:
իսկ դու այս տարի ինչ եք ուզում ձմեռ պապիկից պատմիր մի փոքրիկ:
իսկ դու շատ ես սիրում ամանորը:
- Առանց բաժանում կատարելու գտե՛ք 10, 205, 360, 537, 896, 1259 թվերի 10-ի բաժանելիս ստացվող մնացորդը:
0,5,0,7,6,9,
- Առանց բաժանում կատարելու գտե՛ք 76, 83, 245, 189, 800, 384, 554 թվերը 5-ի բաժանելիս ստացվող մնացորդները:
6,3,0,9,0,4,4,
- 4, 59, 28, 896, 562, 10002, 569, 568, 380046, 235, 56689 թվերը բաժանե՛ք երկու խմբի՝ զույգ և կենտ թվեր:
Զույգ թվեր-4,28,896,10002,568,380046,
Կենտ թվեր-59,569,380046,235,56689,
- Ձմեռ պապը երեխաներից ամեն մեկին մի նվեր տվեց, որի մեջ կար այնքան կոնֆետ, որքան որ այդ երեխայի տարիքն էր: Քանի՞ կոնֆետ բաժանեց Ձմեռ պապը, եթե այդտեղ կային 9 երեխաներ, որոնցից բոլորի տարիքները տարբեր էին, ընդ որում ամենակրտսերը 6 տարրեկան էր, իսկ ամենաավագը՝ 14:
- Գտե՛ք առաջին յոթ բնական թվերը, որոնք 3-ի բաժանելիս ստացվում է 2 մնացորդ:
- 11,14,17,20,23,26,29
- Ծաղկեփնջում 50 կարմիր ու սպիտակ վարդեր կան, ընդ որում կարմիր վարդերը 4 անգամ շատ են սպիտակ վարդերից: Քանի՞ սպիտակ վարդ կա ծաղկեփնջում:
Լուծում:
50:4=12,5(սպիտակ վարդ)
- 14, 520, 147, 185, 210, 589, 25660, 25587, 25470, 2588, 14, 1476, 1745, 120 հետևյալ թվերից առանձնացրեք նրանք որոնք առանց մնացորդի բաժանվում են և՛ 10-իմ, և՛ 5-ի, և՛ 2-ի:
- 120, 520, 210, 25.660, 25470
- Ճամփորդը հեծանիվով 12 ժամում անցավ որոշ ճանապարհ: Որքա՞ն ժամանակում նա կանցնի այդ նույն ճանապարհը մեքենայով, եթե մեքենայի արագությունը հեծանիվի արագությունից երկու անգամ մեծ է:
- 12ժ
- Քանի՞ անգամ կփոքրանա խորանարդի ծավալը, եթե նրա կողը փոքրացվի երկու անգամ
- Պատ. ՝ 8 անգամ:
- Հաշվել խորանարդի ծավալը, եթե բոլոր կողերի երկարությունների գումարը 144 է:
- Լուծում
- 1)144 ÷ 12 = 12
- 2)V=12x12x12=1728
- Պատ․՝1728:
- Առաջին ղղանկյունանիստի ծավալը 80 մ քառակուսի է, իսկ երկրորդ ուղղանկյունանիստի ծավալը 100 մ քառակուսի: Որքա՞նով են նրանց բարձրությունները տարբերվում, եթե ուղղանկյունանիստի հատակի մակերեսը 20 մ քառակուսի է:
- Լուծում
- 1)80:20=4
- 2)100:20=5
- 3)5-4=1 մ
- Պատ․՝ 1մ։
- Լուծումրքա՞ն է ամենամեծ երկնիշ թվի և ամենափոքր եռանիշ թվի տարբերությունը:
- Հաշվել այն խորանարդի ծավալը, որի կողմը 20 սմ: Ծավալը արտահայտել լիտրերով, հիշելով որ 1000 սմ խոր= 1 լիտր:
- Սովորողները որոշեցին գնալ Ջերմուկ հանգստանալու: Նրանք 100 հոգի էին և պետք է վարձակալեին 18 և 14 տեղանոց ավտոբուսներ: Որից քանի՞ հատ պատվիրեցին, եթե գիտենք որ նրանց ընդհանուր թիվը 6 էր:
- Լուծում
- 1)18-14=4
- 2)14×6=84
- 3)100-84=16
- 4)16:4=4
- 5)6-4=2
- Պատ․՝ 4 հատ 18 և 2 հատ 14։
- Գտե՛ք ուղղանկյունանիստի ծավալը, եթե նրա կողմերն են՝
- 7 սմ, 11 սմ, 3 սմ
- 2 մ, 5 դմ, 10 սմ
- 4 դմ, 7 դմ, 12 դմ
- Ո՞ր ուղղանկյունանիստի ծավալն է ավելի մեծ՝ 17 սմ, 15 սմ, 14 սմ կողմեր ունեցողի՞նը, թե՞ 11 սմ, 23 սմ, 10 սմ:
- V1=axzbxc=17x15x14=3570սմ3
- V2=axbxc=11x23x10=2530սմ3
- Պատ․՝ V1>V2:
- Արտահայտե՛ք խորանարդ դեցիմետրերով.
343000 սմ խոր.
17280000 սմ խոր.
343000սմ3=343դմ3
17280000սմ3=17280դմ3
9. Հաշվե՛ք
- 3551 : 67 — 2236 : 43 — 1 : 1
- 5994 : 74 + 10010 : 182 — 87
- 5952 : 93 + 20808 : 18 — 109 10.
- 3551 : 67 — 2236 : 43 — 1 : 1=53-52-1=0
- 5994 : 74 + 10010 : 182 — 87=53+55-87=21
- 5952 : 93 + 20808 : 18 — 109=64+1156-109=1111
Մաթեմ
- Հաշվել այն ուղղանկյան մակերեսը, որի երկարությունը 16սմ է, իսկ լայնությունը 4 անգամ փոքր է երկարությունից:
Լուծում
1)16:4=4
2)16×4=64
- Ունենք երկու ուղղանկյուններ, որոնց մակերեսները հավասար են: Առաջին ուղղանկայն երկարությունը 14սմ է, իսկ լայնությունը 4սմ: Մյուս ուղղանկյան լայնությունը 7սմ: Գտնել երկրորդ ուղղանկյան երկարությունը:
Լուծում
1)14×4=56
2)56:7=8
- Ինչքա՞ն է այն հավասարակողմ հնգակյան կողմը, որի պարագիծը հավասար է այն ուղղանկյան մակերեսին, որի երկարությունը 4սմ է, իսկ լայնությունը 10սմ:
Լուծում
1)10×4=40
2)40:5=8
Պատ․ 8 սմ։
Արևմտահայերենի բառարան
ըլլաս-լինես,
դուն-դու
մոռցած-մոռացած
կռման-կառող եմ
քնանամ-քնոմ
քու-քո
ալ-ել
մանչուկ-մանուկ
ամենին-ամենինչ
յանուն-հանուն
համակ-լրիվ
լոյս-լույս
անոր-նրան
գոյնին-գույնին
բոցավառ-կրակավառ
- Որքա՞ն է այն հավասարակողմ հնգակյան կողմը, որի պարագիծը հավասար է 55 սմ:
- 5:55=11
- Ունենք 4 սմ կողմով 4 քառակուսի, որոնք միմիանց ենք միացրել երկու ձևով: Գտե՛ք ստացված պատկերների մակերեսները և պարագծերը:
- 4×4=16
- 16×4=64
- Բռնցքամարտիկը, կարատեիստը և ծանրամարտիկը հետապնդում էին հեծանվորդին 12 կմ/ժ արագությամբ: Արդյո՞ք նրանք կհասնեն հեծանվորդին, եթե նա15 կմ/ժ արագությամբ 45 կմ անցնելուց հետո կպարկի մեկ ժամ հանգստանալու:
- 45:15=3
- 45:12
- այո
- Երկու կենդանաբանական այգիներից, որոնք գտնվում են միմյանցից 240 կմ հեռավորության վրա փախել են մայր փիղը և նրա որդին: Մայր փիղը վազում է 20 կմ/ժ արագությամբ, իսկ փղիկը կրկնակի դանդաղ: Քանի՞րոպեից են գրկելու իրար, եթե վազեն իրար ընդառաջ:
- 240:30=8
