Խառը տառերով բառեր են տրված, գտեք բառերը: 
Հուշում՝ բոլոր բառերն ինչ-որ կերպ առնչվում են կրթահամալիրի տոնին:

ա,  հ,   ի, ր,  ս,  ա։
ն,  ու,  մ,  ա, կ։  
 բ,   ե,  ս, ս,  ա,   ց,  ի,  տ,  ա։ 
  ու,  թ,  դ,  թ,  ի,  կ,  ր։  

2. Խառը նախադասություններով տեքստ է, եթե ճիշտ վերականգնեք, կկարդաք
 Սեբաստացու մասին մի պատմություն:

մերժեցին նորից ծնողները: Մխիթար  Սեբաստացին վաղ տարիքից  երազում էր դառնալ քահանա:
Նա գտավ մի ընկեր, որի հետ փախան դեպի լեռները։ 
 Մխիթարի  ծնողները գտան նրանց և նրան տարան տուն: 
Այս դեպքից հետո մոտակա վանքի` Սուրբ Նշանի վանահայրը, Սեբաստացուն առաջարկեց վանքում 
հասարակական աշխատանքներ կատարել: 
Լեռներում ապրեցին որպես ճգնավորներ:

3. Գրել հինգտառանի բառեր ուղղահայաց շարքով այնպիսի հերթականությամբ, 
որ երրորդ տառերի հերթական ընթերցումով լինի Սեբաստացի:

եղևվնի, ծաղիկ, ծառեր, մորդի, դանակ

4.  Ուղղեք սխալները:

Հանձինս Սեբաստացու` մենք ունենք մեծ հայագետ:
Մանուկ ժամանակ Սեբաստացին ընկերոջ հետ փախնում է լեռները:
Բազմիցս անգամ նա իր աշխատություններում անդրադարձել է աշխարհաբարի քերականությանը: Ազգը հպարտանում են Սեբաստացիով:

Արշակունյաց արքայատոհմը շատ նշա­նավոր թագավորներ է տվել. Տրդատ I,Վաղարշակ, Տրդատ Մեծ, Արշակ, Պապ,Վռամշապուհ և ուրիշներ: Ժողովուրդը նրանց մասին բազմաթիվ զրույցներ ու առասպելական պատմություններ է ստեղ­ծել: Նրանց հերոսական գործերը չեն մո­ռացվել հետագա սերունդների կողմից:

Արշակունյաց արքայատոհմի կառավարման ժամանակաշր­ջանում շատ նշանավոր գործեր են կատարվել: Այսպես, Վաղար­շակ թագավորը հիմնադրել է Վաղարշապատ քաղաքը, որն այսօր էլ կա: Տրդատ III Մեծի օրոք Հայաստանում քրիստոնեությունը պետականորեն ընդունվեց որպես պաշտոնական կրոն: Տրդատ Մեծի որդին’ Խոսրով Կոտակը, Հայաստանի մեկ ուրիշ մայրաքաղաքի’ Դվինի հիմնադիրը եղավ: Քաղաքն այսօր չկա, բայց այդ անու­նով ուրիշ բնակավայրեր կան: Նույն արքան է հիմնել նաև Խոսրովի անտառը, որ մինչև օրս էլ կա և պահ­պանվում է որպես արգելոց:

Տրդատ I — Արշակունյաց արքայատոհմի իշխանության հաստատումը Հայաստանում դժվարին եղավ: Մինչ այդ, առաջին դարի առաջին կեսին, Մեծ Հայքի թագավորությունն ավելի շատ գտնվում էր Հռոմեական կայսրության ազդեցության տակ, և Հայաստանում իշխում էին Հռոմի կամակատարները: Հայաստանի նշանակու­թյունն այնքան մեծ էր այն ժամանակվա աշխարհում, որ Պարթևա­կան թագավորությունը, որտեղ իշխում էին Արշակունիները, ոչ մի կերպ չէր համաձայնում Հայաստանում Հռոմի ազդեցության ուժեղացմանը: Այդ է պատճառը, որ պարթև Արշակունի թագավորի եղբայրը’ Տրդատը, հայ ավագանու համաձայնությամբ 52 թ. մտավ Հայաստան որպես Մեծ Հայքի թագավոր: Հռոմեական պետության համար դա անընդունելի էր, և շատ չանցած Հռոմի և Պարթևստանի միջև պատերազմ սկսվեց: Շուրջ տասը տարի տևած պատերազմն ի վերջո ավարտվեց հետևյալ համա­ձայնությամբ. Տրդատը ճանաչվում է Հռոմի կողմից որպես հայոց թագավոր, բայց թագը նա պետք է ստանա Ներոն կայսեր կողմից: Դրան համապատասխան’ 65 թ. Տրդատը մեծ թիկնազորով մեկնեց Հռոմ, թագադրվեց Ներոնի կողմից և 66 թ. վերադարձավ Հայաստան: Այդպես Հայաստանում հաստատվեց Տրդատ I Արշա- կունու և հետևաբար’ Արշակունյաց արքայատոհմի (66-428 թթ.) գահակալությունը:

Տրդատ I-ը վերականգնեց պատերազմի ընթացքում ավերված Արտաշատ մայրաքաղաքը, վերակառուցեց Գառնի ամրոցը: Ամրոցում կառուցվեցին նոր շինություններ, որոնցից առավել փառահեղը հեթանոսական սյունազարդ տաճարն է:

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՆՅՈՒԹ

Տրդատի ուղևորությունը Հռոմ

Տրդատը համաձայնեց թագն ստանալ Ներոնի ձեռքից: Նա ուղևորվեց Հռոմ: Ինն ամիս տևեց Տրդատի ճամփորդությունը դեպի Հռոմ: Նրան ուղեկցում էին երեք հազար պարթև հեծյալներ և հռոմեացիների պատվո շքախումբը: Ամենուրեք նրանց շքեղ ընդունելություն էին ցույց տալիս: Քաղաքները, ուր նրանք կանգ էին առնում հանգստանալու, զարդարվում էին: Հռոմեական

փոխարքաներն ու աստիճանավորները նրանց դիմավորելու էին դուրս գալիս: …

Իտալիայի սահմանին Տրդատը նստեց այն կառքը, որը Ներոնն էր ուղարկել նրան: Իր հյուրին զվարճացնելու համար Ներոնը հրամայում է զանազան ներկայացումներ ու խաղեր կազմակերպել: Գլադիատորական մարտերին փոխարինում էին խրախճանքները, խրախճանքներին’ որսը: Վերջապես Ներոնն ու Տրդատը ժամանեցին Հռոմ: Քաղաքը զարդարված էր ջահերով ու ծաղկաշղթաներով: Ամենուրեք կուտակվում էր ժողովուրդը ֆորում թափանցելու համար, որ տեսնեն արարողությունը: Մոտիկ տների բոլոր տանիքները լի էին հանդիսականներով: Հենց որ լույսը բացվեց, Ներոնը, սենատորների ուղեկցությամբ, մտավ ֆորում: Բարձրանալով ռոստրա’ քարե բարձրություն, որտեղից հռետորները դիմում էին ժողովրդին, նա նստեց բազմաթոռին: Դրանից անմիջապես հետո երևաց Տրդատը իր շքախմբով:

«Քեզ հայտարարում եմ Հայաստանի արքա, քանզի և դու, և ուրիշները հասկացան, որ ես կարող եմ և խլել, և տալ թագավորություններ»: Ապա Ներոնը Տրդատին առաջարկեց ռոստրա բարձրանալ և նրա գլխին դրեց թագը.

Մեծամասնությունը շատ լավ հասկանում էր, որ չնայած Տրդատի առերևույթ հնազանդությանը, նա վերցնում էր այն, ինչ արդեն ձեռք էր բերել զենքի ուժով հայ ժողովուրդը, իսկ Ներոնը շնորհում էր այն, ինչ արդեն իրեն չէր պատկանում:

Ներոնն այլևս չէր կարող երազել Հայաստանն իրեն ենթարկելու մասին: Դրա համար էլ նա ամեն կերպ ջանում էր գոնե շահել նրա համակրանքը: Երբ Տրդատը պատրաստվում էր վերադառնալ, Ներոնը նրա հետ բազմաթիվ հմուտ արհես­տավորներ ուղարկեց: Նրանք պիտի օգնեին վերակառուցել Արտաշատը:

«Հին Հռոմ» (ընթերցանության գիրք)

  1. Կատարե՛ք գործողությունները
    • (228: 19 + 910) x (728 : 182 + 85) =90869
    • (1163 — 825 : 33) x (3444 : 12 + 78) =415370
  2. Կատարի՛ր մնացորդով բաժանում.
    • 154 : 8 =19(2)
    • 53 : 7 =7(4)
  3. Հաշվե՛ք
    • 8 մ 3 սմ 1 մ + 20 սմ 9 մմ =784
    • 8 ժ 30 վ – 5 ժ 15 վ =13ժ 45 վ
  4. AC հատվածի երկարությունը 6սմ 7մմ է, BC հատվածինը՝ 8 սմ 4 մմ: Գտի՛ր AB հատվածի երկարությունը միլիմետրերով:
  5. A C =6սմ
  1. Կատարե՛ք գործողությունները
    • (228: 19 + 910) x (728 : 182 + 85) =90869
    • (1163 — 825 : 33) x (3444 : 12 + 78) =415370
  2. Կատարի՛ր մնացորդով բաժանում.
    • 154 : 8 =19(2)
    • 53 : 7 =7(4)
  3. Հաշվե՛ք
    • 8 մ 3 սմ 1 մ + 20 սմ 9 մմ =784
    • 8 ժ 30 վ – 5 ժ 15 վ =13ժ 45 վ
  4. AC հատվածի երկարությունը 6սմ 7մմ է, BC հատվածինը՝ 8 սմ 4 մմ: Գտի՛ր AB հատվածի երկարությունը միլիմետրերով:
  5. A C =6սմ

BC=8սմ 4մմ

AB=?

մ
մ
  1. Երկու ներկարար պետք է ներկեին 120 մ երկարությամբ ցանկապատը: Մինչև կեսօր առաջին ներկարարը կատարեց ամբողջ աշխատանքի ½-ը, իսկ երկրորդը՝ 1/3-ը: Ի՞նչ երկարություն ուներ ցանկապատի դեռ չներկված մասը:

  1. Խանութում ստացան 50 ձեռքի ժամացույց՝ մի մասը երեք սլաքով, մյուս մասը երկու սլաքով: Բոլոր ժամացույցների սլաքների քանակը 123 էր: Յուրաքանչյուր տեսակի քանի՞ ժամացույց էր ստացվել խանութում:  
  2. 50X2=100
  3. 123-100=23
  4. 50-23=27
  5. Պատ․27

Ճանբորդություն դեպի ուրարտու թանգարան

Ճանբորդություն դեպի ուրարտու թանգարան այնտեղ կար մանրա դրամներ և տարբեր գինու սափորներ և գարեջուրի սափոր մենք տեսանք մի գեղեցիկ ամրոց մաեն այնտեղ քյլեցինք իմացանք թե ուրարտացիները ոնց են կռվել պատերազմի և աիյ բաներ: