Իմ գիքկարդալը

Ես իննը տարեկանից սիրել եմ կարդալ , և եթե տեքտի մեջ ինձ անծանոթ բառ ընկնի ես միշտ պետք է իմանամ և ես շատ եմ սիրելոր իմ համար մայրիկս հեքիատ կարդա բայց հիմա ես իմ մայրիկին ասում եմ որ աստվածաշունչկարդա կամ նարեկ ես ոչլավ ոչվատ եմ կարդում ես միշտ սիրել եմ իմանամ հեքիաթի կամ պատմվածքի վեջը այ սա է իմ կարդալը այսքանը ցտեսություն:

ՌՈՒՍԱ Ա

Ռուսա Ա (ծ. թ. անհայտ մ.թ.ա. մոտ 765 — մ.թ.ա. 714), Վանի թագավորության թագավոր մ.թ.ա. մոտ 735-ից։ Սարդուրի Բ-ի որդին և հաջորդը։Սեպագիր արձանագրություն

Գահակալման սկզբնական շրջանում ճնշել է կենտրոնախույս ուժերին, ծավալել լայն շինարարական աշխատանքներ, իրականացրել վարչական վերափոխումներ, ընդարձակել պետության սահմանները, հատկապես հյուսիս-արևելքում (Սևանի ավազան) և հարավ-արևելքում՝ (Ուրմիայի հյուսիսային ավազան)։ Գլխավոր հակառակորդի՝ Ասորեստանի դեմ ստեղծել է ռազմաքաղաքական խմբավորումներ։ Ռուսա Ա-ի հետ դաշնակցել են ՓռյուգիայիԿապադովկիայիԿիլիկիայիՄելիդի քաղաքական միավորումները, Մանայի թագավորությունը։ Դրանով Ռուսա Ա-ն դժվարին կացության մեջ է դրել Ասորեստանի թագավոր Սարգոն II-ին։ Իրադրությունը փոխվել է, երբ մ.թ.ա. 715-ին Ռուսա Ա-ի զորաբանակը պարտվել է վաչկատուն կիմերներից։ Ռուսա Ա-ի դեմ ապստամբել են (Սարգոն II-ի դրդմամբ) որոշ կուսակալներ ու գավառակալներ։ Ռուսա Ա-ն ճնշել է այդ խռովությունը, սակայն մ.թ.ա. 714-ին Սարգոն II-ը ներխուժել է Վանի թագավորություն, ավերել ու կողոպտել նրա հարավային գավառները։ Պաշտամունքային կենտրոն Մուսասիրի տաճարի կործանումից հետո Ռուսա Ա-ն ինքնասպան է եղել։ Նրա հաջորդը՝ Արգիշտի Բ-ն, վերականգնել է նախկին վիճակը, խափանել Ասորեստանի նվաճողական ծրագրերը[1]։