Իմ հայրենի փոքրիկ անկյունը
Опубликовано 1 сентября, 2015 автором Իվետա Ջանազյան

Ծագումով որտեղի՞ց ես: Այս հարցը հաճախ կարելի է լսել, երբ ծանոթանում են նույն ազգությանը պատկանող երկու մարդ: Դրանով հարց տվողը կարծես ցանկանում է ավելի լավ ճանաչել զրուցակցին:
Օրինակ, եթե մարդը ծագումով գյումրեցի է, ապա նա պետք է որ շատ կատակասեր լինի, լոռեցիները հայտնի են որպես միամիտ մարդիկ, գավառցիները սիրում են օղի խմել, վանեցիների մասին ասում են, թե իբր նրանք ժլատ են և այլն: Բոլոր այս հատկանիշները մի քիչ չափազանցված են և ներողամիտ հումորով են նշվում: Այդ կարգի զվարճապատումները, ուրախ զրույցները, կատակները ասվում են սիրով և բարի ժպիտով: Բայց պետք է միշտ հիշել, որ այս ամենը բարի կատակի սահմաններից չպետք է անցնի: Չմոռանանք, որ ծաղրանքն ու նվաստացուցիչ արտահայտություններն այդ դեպքում կարող են վիրավորել քո ազգակցին:
Մեր ժողովուրդը իր շատ սիրելի հերոսներին՝ Սասնա դյուցազուններին ծուռ է անվանում, որը նշանակում է խենթ: Բայց դա չի նշանակում, թե այդ բառի մեջ վիրավորանք կա: Ընդհակառակը, ծուռ բառի մեջ հայ ժողովուրդը դրել է իր դրական վերաբերմունքը’
Նկատի ունենալով էպոսի հերոսների ծայրահեղ ազնվությունը, չափազանց միամտությունը: Այդ պատճառով հերոսները երբեմն հայտնվում են շատ ծիծաղելի իրավիճակներում: Օրինակ, երբ պատանի Դավթին գառնարած են դարձնում, նա երեկոյան հավաքում ու գառների հետ քաղաք է բերում նաև անտառի բոլոր կենդանիներին:
