Մաթեմատիկա

  1. Ստուգե՛ք հավասարությունը.
  • 11 x (8 x 9) = (11 x 8) x 9 792=792
  • 27 x ( 5 x 6 ) = ( 27 x 5 ) x 6 810=810
  1. Օգտվելով բազմապատկման զուգորդական օրենքից հաշվեք առավել հարմար եղանակով.
  • 38 x (24 x 5) =4560
  • 72 x (6 x 0) =0
  • 15 x (4 x 11) =660
  1. Օգտագործելով բազմապատկման տեղափոխական և զուգորդական օրենքները հաշվե՛ք առավել հարմար եղանակով.
  • 11 x 2 x (30 x 5)=3300
  • (6 x 4) x 5 x 6=720
  • 17 x 8 x( 4 x 5)=2720

Իմ հայրենի փոքրիկ անկյունը

Опубликовано 1 сентября, 2015 автором Իվետա Ջանազյան

imagesCA2T2NFJ

Ծագումով որտեղի՞ց ես: Այս հարցը հաճախ կարելի է լսել, երբ ծանոթանում են նույն ազգությանը պատկանող երկու մարդ: Դրանով հարց տվողը կարծես ցանկանում է ավելի լավ ճանաչել զրուցակցին:

Օրինակ, եթե մարդը ծագումով գյումրեցի է, ապա նա պետք է որ շատ կատակասեր լինի, լոռեցիները հայտնի են որպես միամիտ մարդիկ, գավառցիները սիրում են օղի խմել, վանեցիների մասին ասում են, թե իբր նրանք ժլատ են և այլն: Բոլոր այս հատկանիշները մի քիչ չափա­զանցված են և ներողամիտ հու­մորով են նշվում: Այդ կարգի զվարճապատումները, ուրախ զրույցները, կատակները ասվում են սիրով և բարի ժպիտով: Բայց պետք է միշտ հիշել, որ այս ամենը բարի կատակի սահմաններից չպետք է անցնի: Չմոռանանք, որ ծաղրանքն ու նվաստացուցիչ ար­տահայտություններն այդ դեպքում կարող են վիրավորել քո ազգակցին:

Մեր ժողովուրդը իր շատ սի­րելի հերոսներին՝ Սասնա դյուցա­զուններին ծուռ է անվանում, որը նշանակում է խենթ: Բայց դա չի նշանակում, թե այդ բառի մեջ վիրավորանք կա: Ընդհակառակը, ծուռ բառի մեջ հայ ժողովուրդը դրել է իր դրական վերաբերմունքը’

Նկատի ունենալով էպոսի հերոս­ների ծայրահեղ ազնվությունը, չափազանց միամտությունը: Այդ պատճառով հերոսները երբեմն հայտնվում են շատ ծիծաղելի իրավիճակներում: Օրինակ, երբ պատանի Դավթին գառնարած են դարձնում, նա երեկոյան հավաքում ու գառների հետ քաղաք է բերում նաև անտառի բոլոր կենդանիներին:

Իմ Երևան». ուսումնա-հայրենագիտական նախագիծ

Опубликовано 26 сентября, 2021 автором Իվետա Ջանազյան

  • պատմություն
  • հատակագիծը` դպրոցից տուն
  • աշխարհագրական դիրք
  • ֆոտոպատումներ տարբեր բարձունքներից՝ շենքերի բարձ հարկերից, բլուրներից, բարձր դիրքերից
  • ճարտարապետությունը — արձաններ, հետաքրքիր բակային դալաններ
  • փողոցները, բակերը, թաղերը
  • երևանյան պատումներ
  • իմ թաղամասը- պատումներ, ավանդապատումներ ձեր թաղամասի մասին
  • ժամանակակից երևանցիներ
  • զրույցներ, ավանդապատումներ
  • զուգահեռներ-համեմատություններ Հին և Նոր Երևանի միջև, փոփոխությունների լավ և վատ կողմեր
  • Երևանյան բլուրները-դիտակետ, հարթակ
  • Երևանյան խնդիրներ

ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱԶՄՈՒԹՅՈՒՆԸ. ՄՈԼԵԿՈՒԼՆԵՐ ԵՎ ԱՏՈՄՆԵՐ

Опубликовано 17 сентября, 2015 автором Իվետա Ջանազյան


Նյութերն ունեն բազմաթիվ հատկություններ: Այդ հատկությունների շնորհիվ դրանք կարող են փոխազդել միմյանց հետ կամ նույնիսկ ինքնուրույն քայքայվել` առաջացնելով նոր նյութեր:

Այդ հատկությունները կոչվում են քիմիական հատկություններ։ Նյութերի քիմիական հատկություններն ուսումնասիրում է բնագիտության «քիմիա» կոչվողճյուղը (գիտությունը):
Օրինակ՝ երկաթի քիմիական հատկություններից է ժանգոտելու հատկությունը: Երկաթյա մեխի արտաքին շերտի և օդի բաղադրության մեջ մտնող թթվածնի փոխազդեցությունից առաջանում է ժանգ, որը քիմիայում անվանում են երկաթի օքսիդ: Որքան էլ մեծ կամ փոքր լինի երկաթյա մեխը, միևնույնն է, նա ունի ժանգոտելու հատկություն:
Նյութերը հիմնականում կազմված են չափազանց փոքր մասնիկներից՝ մոլեկուլներից, ատոմներից կամ իոններից: Այդ մասնիկները գտնվում են մշտական շարժման մեջ, և նրանց միջև կան ազատ տարածություններ: Մոլեկուլներն իրենց հերթին կազմված են ատոմներից: Մոլեկուլներն ունեն այն քիմիական հատկությունները, որոնք ունի տվյալ նյութը:
Եթե մի քանի միլիգրամ կալիումի պերմանգանատ (մարգանցովկա) լցնենք ջրով լի բաժակի մեջ, ապա ջուրը կգունավորվի: Դա բացատրվում է նրանով, որ կալիումի պերմանգանատի մոլեկուլները տարածվում են ջրի ամբողջ ծավալով մեկ:
Փորձեք շաքարի կտորը լուծել մեկ բաժակ ջրում: Շաքարի մոլեկուլները նույնպես կտարածվեն ջրի մեջ՝ քաղցրացնելով այն:
Քլորի հոտը մենք զգում ենք, որովհետև նրա մոլե-կուլները տարածվում են օդում:
Միևնույն նյութի բոլոր մոլեկուլները միատեսակ են։ Հնարավոր չէ, օրինակ, տարբերել Սևանա լճի ջրի մոլեկուլը Միջերկրական ծովի ջրի մոլեկուլից։

Թեև մո լեկուլները շատ փոքր են, սակայն դրանք նույնպես հնարավոր է բաժանել ավելի փոքր մասնիկների՝ ատոմների։ Երկար ժամանակ գիտնականները կարծում էին, թե ատոմներն անբաժանելի են։ «Ատոմ» բառն ունի հունարեն ծագում և նշանակում է հենց անբաժանելի: Սակայն ավելի ուշ նրանք պարզեցին, որ ատոմները ևս հնարավոր է բաժանել ավելի փոքր մասնիկների։ Այդ մասին ավելի մանրամասն կիմանաք բարձր դասարաններում։
Տարբեր նյութերի մոլեկուլներ կազմված են տարբեր տեսակի ուքանակի ատոմներից։
Օրինակ՝ ջրածնի մոլեկուլը կազմված է ջրածնի երկու ատոմներից։ Թթվածնի մոլեկուլը կազմված է թթվածնի երկու ատոմներից, օզոնի մոլեկուլը՝ թթվածնի երեք ատոմներից։
Ջրի մոլեկուլը կազմված է թթվածնի մեկ և ջրածնի երկու ատոմներից։ Ինչպես տեսնում եք, միևնույն մոլեկուլում կարող են լինել տարբեր նյութերի ատոմներ։
Կախված մոլեկուլի բաղադրությունից, նրա ատոմների քանակից՝ տվյալ նյութի հատկությունները կարող են խիստ տարբերվել մեկ այլ նյութի հատկություններից։ Օրինակ՝ օզոնը և թթվածինը տարբեր նյութեր, սակայն երկուսն էլ կազմված են միայն թթվածնի
ատոմներից: Թթվածնի մոլեկուլը, ինչպես արդեն գիտեք, կազմված է թթվածնի երկու ատոմից, իսկ օզոնի մոլեկուլը՝ թթվածնի երեք ատոմից: Այսինքն՝ այդ նյու֊թերի մոլեկուլներն ունեն տարբեր քանակի թթվածնի ատոմներ: Այդ պատճառով խիստ տարբեր են նրանց հատկությունները. թթվածինն անհրաժեշտ է շնչառության համար, իսկ օզոնը թունավոր նյութ է։

ՆՅՈՒԹԵՐԻ ՇՐՋԱՊՏՈՒՅՏԸ ԲՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Опубликовано 17 августа, 2018 автором Իվետա Ջանազյան

Բնության մեջ տեղի է ունենում տարբեր նյութերի շրջապտույտ, դրանք երկրագնդի մի ոլորտից անցնում են մյուսը և նորից վերադառնում այդ ոլորտ: Այդ շրջապտույտը երկրագնդի վրա բազմաթիվ իրար հաջորդող տարբեր բնույթի գործրնթացների արդյունք է: Շրջապտույտն անրնդհատ կրկնվում է: Հետաքրքիր է, որ նյութերի շրջապտույտն րնթանում է նաև կենդանի օրգանիզմների միջոցով: Սա մեկ անգամ ևս հաստատում է, որ բնությունն անկենդան մարմինների և կենդանի օրգանիզմների միասնու­թյուն է:

Երկրագնդի վրա ամենատարածված նյութի՝ ջրի շրջապտույտին դուք արդեն ծանոթ եք: Դա բարդ վիթխարի գործրնթաց է, կազմված է բազմաթիվ փուլերից: Ջրի մեծ շրջապտույտն րնդգրկում է օվկիանոսի, ցա­մաքի և տարբեր այլ մակերևույթներից ջրի գոլորշացումը դեպի մթնոլորտ՝ Արեգակի էներգիայի հաշվին, ջրի գոլորշիների տեղափոխումը և խտացումը, ամպերի առաջացումը, անձրեները, ձյունը և մթնոլորտային այլ տեղումները, ձնհալը, ջրային հոսքերը դեպի գետեր և ծովեր, ստորգետնյա հատ­վածներ և այնուհետև՝ օվկիանոս: Ջուր է արտանետվում նաև հրաբուխնե­րի ժայթքումից: Փաստորեն, ջուրն անցնում է երկրագնդի մի ոլորտից մյուսը՝ կազմելով որոշակի շրջան: Նախորդ նյութից ծանոթ եք նաև նյութերի տար­բեր վիճակներին: Ջուրն իր շրջապտույտի րնթացքում իր մի վիճակից անց­նում է մյուսը: Շրջապտույտի շնորհիվ պահպանվում է ջուրր, դրա րնդհանուր քանակր երկրագնդի վրա: Այդ բոլոր գործրնթացները ներառում են նաև կենդանի օրգանիզմների միջոցով րնթացող ջրի փոքր շրջապտույտը:

Գիտեք, որ բույսերն ունեն ջրի պահանջ, դրանք աճում ե զարգանում են հիմնականում խոնավ պայմաններում ջրի առկայությամբ: Առանց ջրի առկայության բույսերր չեն աճի և կչորանան: Եթե բնական տեղումները բավարար չեն, ապա անհրաժեշտ է հողում բույսերը ջրել: Լավ գիտեք, որ սենյակային բույսերն առանց ջրելու ևս չորանում են: Բույսերը կլանում են ջուր, որն օգտագործվում է կենսագործունեության րնթացքում: Հետո էլ՝ բույսերի տերեներից ջուրը գոլորշանում է: Կենդանիներն էլ ունեն ջրի պա­հանջ: Կարելի է պնդել, որ ցանկացած կենդանի օրգանիզմ կլանում և ան­ջատում է ջուր:

Ջրի շրջապտույտի նման կարելի է դիտարկել ածխաթթու գազի շրջա­պտույտր բնության մեջ, որտեղ մեծ դեր ունեն նաև կենդանի օրգանիզմնե­րը։ Ինչպես գիտեք՝ ածխաթթու գազի ոչ մեծ քանակ կա մթնոլորտում: Կա­նաչ բույսերը և որոշ բակտերիաներ կլանում են մթնոլորտի ածխաթթու գազը: Վերջինս ջրի հետ օգտագործվում է օրգանական նյութերի առա­ջացման համար Արեգակի լույսի տակ: Հետագայում բույսերում, կենդանի­ներում և այլ կենդանի օրգանիզմներում այդ օրգանական նյութերր քայ­քայվելու հետևանքով նորից առաջանում է և դեպի մթնոլորտ է անջատ­վում ածխաթթու գազը: Այս գազն արտանետվում է դեպի մթնո­լորտ նաև հրաբուխների ժայթքումից, հողում րնթացող բազմաբնույթ գործ- րնթացների, ինչպես նաև՝ մարդու տնտեսական գործունեության հետևանքով: Կան նաև այլ գործրնթացներ, որոնք ապահովում են ածխաթթու գազի շրջապտույտր բնության մեջ:

Նյութերի շրջապտույտի արդյունք է նստվածքային ապարների, տոր­ֆի, ածխի, նավթի և գազի, ինչպես նաև՝ հողի առաջացումը: Դա նաև կեն­սոլորտում կենդանի օրգանիզմների, հիմնականում՝ բույսերի, կենդանինե­րի և բակտերիաների գործունեության դրսևորում է:

Առանձին նյութերի շրջապտույտր փոխկապակցված է տարբեր այլ նյութերի շրջապտույտի հետ: Նյութերի շրջապտույտի հետ կարելի է դիտարկել նաև առանձին քիմիական տարրերի շրջապտույտը: Բնության մեջ այդ բոլոր շրջապտույտները կազմող գործրնթացներում էներգիայի հիմնական աղբյուրն Արեգակի էներգիան է: Երկրագնդի վրա Արեգակի է­ներգիան փոխակերպվում է, անցնում մի ձևից մյուսը, բաշխվում Երկրի տարբեր ոլորտներում, օգտագործվում կենդանի օրգանիզմների կողմից: Այդ էներգիայի մոտ 30%-ր հետ է ճառագայթվում դեպի տիեզերք:

Բնության մեջ նյութերի շրջապտույտը փոխկապակցված է էներգիայի շրջապտույտի հետ: Այդ գործրնթացներն իրականանում են կենդանի օր­գանիզմների միջոցով: Կենդանի օրգանիզմների մասնակցությամբ ընթացող փուլերը տարբերվում են երկրագնդի ոլորտներում անկենդան մարմին­ների նյութերի շրջապտույտից: Այդ փուլերն րնթանում են ավելի արագ: Մեր օրերի առանձնահատկություններից է այն, որ մարդն ակտիվորեն՝ տնտեսական գործունեության հետևանքով, միջամտում է բնության մեջ նյութերի շրջապտույտին: Դա հանգեցրել է բնության պահպանության անհրաժեշտության նոր տարբեր հիմնախնդիրների:

Մաթեմատիկա

Թեմա՝ Բազմապատկման տեղափոխական օրենք

  1. Հաշվիր օգտվելով բազմապատկման տեղափոխական հատկությունից

Ա. 50 x 42 x 40=84000

Բ. 40 x 48 x 25=48000

Գ. 40 x 70 x 50=140000

  1. Հաշվիր արտահայտության արժեքը, եթե a=80, b=50

80 x 2 x 90 x 50=720000

3. Երկու ընկեր խանութ գնացին: Երկուսն էլ պիտի գնեին 5-ական կիլոգրամ բրինձ և 4-ական կլոգրամ մակարոն: Առաջինը նախ գնեց բրինձը, ապա մակարոնը, իսկ երկրորդը ընդհակառակը: Ճի՞շտ է արդյոք, որ ընկերները գնումների համար ծախսեցին միևնույն գումարը: Պատասխանը հիմնավորե՛ք:

4+5=9

4+5=9

նույն գումարը պետքա վճարենք:

4. Գտենք այն թիվը, որը *-ի փոխարեն տեղադրելու դեպքում կստացվի ճիշտ հավասարություն:

  1. 120:30=3x
  2. 6×60=240:2
  3. 54:18=24:8

5. Կատարեք գործողությունները

( 71+ 132342:14)+(1546-847:121)=14844

6. Գտե՛ք օրինաչափությունը և ավելացրեք ևս երեք անդամ.

14, 29, 59, 119,239, 479, 959

մաթեմ

  1. Ի՞նչ են կոչվում բազմապատկվող թվերը և ի՞նչ է կոչվում արդյունքը:
  2. արտադրիչ արտադրիչ արտադրայլ
  3. Հաշվե՛ք գումարը փոխարինելով բազմապատկումով.
  • 12 + 12 + 12 + 12 + 12 +12 =6×12=72
  • 47892 + 47892 + 47892 + 47892=47892×4=191568
  1. Երկու թվերի արտադրյալը հավասար է 0-ի: Ի՞նչ կարելի է ասել այդ թվերի մասին:
  2. այդ թերնելն են զրո
  3. Ի՞նչ թիվ պետք է գրել աստղանիշի փոխարեն, որպեսզի ստացվի ճիշտ հավասարություն.
  • 10 x 10 = 100
  • 1300 = 10 x 130
  • 27= 3x 9

Նամակ հորաքույրիս

Բարև հորաքույր ջան ես քեզ շատ եմ կարոտել եղպայրս լավ է ես շուտով կգամ ձեր տուն եկեք գնանք մանգանք տատիկի և ձեր հետ եթե հա կհանդիպենք այսոր դպրոցի դեմ ես քեզ շատ եմ սիրում ես պատասխատիտ եմ պասում պակա իմ սիրելի հորքուր եղպայրին է կբարև ես

Նամակի մասին

Շղթա նամակի տիպիկ օրինակը բաղկացած է լինում մի հաղորդագրությունից, որ կոչված է ստացողին համոզել բազմացնել այդ նամակն ու վերաուղարկել այն հնարավորինս շատ այլ օգտագործողների։ Այսպիսի նամակներում սովորաբար օգտագործվող մեթոդներն ընդգրկում են էմոցիոնալ առումով մանիպուլյատիվ պատմություններ, արագորեն հարստանալու բրգաձև սխեմաներ, ինչպես նաև սնահավատությունների շահարկման և ստացողին ձախորդություններով կամ նույնիսկ ֆիզիկական բռնության կամ մահվան սպառնալիքով սարսափեցնելու ունակ հաղորդագրություններ, այն պարագայում, եթե ստացողը տվյալ նամակը չվերաուղարկի կամ դրանում նշված պահանջներին չենթարկվի և դրանով իսկ “ընդհատի շղթան”։ ԱՄՆ-ում, օրինակ, այնպիսի շղթա նամակները, որոնք փող կամ այլ արժեքային միավորներ են հայցում նամակը ստացողներից՝ շղթայի մասնակիցներին աստղաբաշխական հատուցում խոստանալով (ինչպես օրինակ հանրահայտ Մեյք Մանի Ֆաստ — Make Money Fast – Արագ Փող Սարքիր սխեմայում), այսպես կոչված “գեմբլինգ”-ի (gambling), այսինքն “ազարտային խաղերի սպեկուլյացիա”-ի տեսակ են համարվում, հետևապես հակաօրինական են։ Շղթա նամակների այլ տեսակները դիտարկվում են որպես ընդհանուր անհարմարության աղբյուր, քանի որ հաճախ կրկնվող նամակները դանդաղեցնում են փոստային համակարգն ու չեն գործում մատուցած ծանրաբեռնվածությանը համապատասխան, այլ ավելի շատ որպես խաղ։ Որոշ քոլեջներ և ռազմական բազաներ ընդունել են կանոնակարգեր, համաձայն որոնց՝ քոլեջի ուսանողների և ռազմական բազայի անձնակազմի անձնական փոստարկղեր ուղարկվող շղթա նամակների մուտքը վավերական չէ, հետևաբար դրանք դուրս կնետվեն։ Այնուամենայնիվ, ընդհանուր նամակագրության մեջ հաճախ այնքան էլ հեշտ չէ շղթա նամակները նորմալ նամակներից տարբերելը։