Մաթեմատիկա ստուգատես 2021

Բնական թվեր, թվարկության տասական համակարգ

Բազմանիշ թվերի հետ գործողություններ

Կոտորակներ

Յոթ հազար երեք հարյուր ութ թիվը թվանշաններով գրելիս, ո՞ր կարգում է կլինի «3» թվանշան:

1) միավորների 2) տասնավորների 3) հարյուրավորների

4) հազարավորների 5) ոչ մեկում:

· Գտիր ամենամեծ քառանիշ և ամենափոքր եռանիշ թվերի տարբերությունը:

1) 9809 2) 9989 3) 9899 4) 9909 5) 9000:

3.Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի արտադրյալը, եթե արտադրիչներից մեկը մեծացնենք 10 անգամ, իսկ մյուսը թողնենք նույնը:

1) կմեծանա 10 անգամ 2) կփոքրանա 10անգամ 3) կփոքրանա10-ով

4) կմեծանա10-ով 5) նույնը կմնա:

4. Գտիր 4587թիվը 10-ի բաժանելիս ստացված մնացորդը:

1) 45 2) 7 3) 87 4) 58 5) 3:

5. 6785 < 67*5 արտահայտության մեջ աստղանիշի փոխարեն ո՞ր թիվը պետք է գրել, որ ստացվի ճիշտ անհավասարություն:

1) 7 2) 4 3) 9 4) 8 5) 5:

· Ո՞ր շարքում են թվերը դասավորված նվազման կարգով:

1) 5789, 5759, 7864, 4586

2) 7864, 5895, 5893, 5759

3) 5759, 7864, 5789, 5865

4) 5785, 5865, 7864, 5759

5) 3870, 3799, 3668, 4000:

7. Եթե 6 կգ 400 գ –ը արտահայտենք գրամներով, ի՞նչ թիվ կստանանք :

1) 6040 2) 6400 3) 64000 4) 640 5) 64:

8. 40 րոպե տևողությամբ դասը սկսվեց 11:50: Դասի ճիշտ կեսին դասարան ներս թռավ մի ծիտիկ։ Ե՞րբ դա տեղի ունեցավ:

1) 11:30 2) 12:00 3) 12:10 4) 12:20 5) 12:30

9.Ուղղանկյան կողմերից մեկը 25 սմ է, մյուսը` 18սմ: Գտիր ուղղանկյան պարագիծը:

1) 64 սմ 2) 32 սմ 3) 86 սմ 4) 43սմ 5)450սմ:

10. 200 • 9 + 200 — 9 արտահայտության արժեքը կլինի

1) 418 2) 1909 3) 2009 4) 4018 5) 1991:

11. Արամը մեկ վայրկյանում երեք քայլ է անում: Ինչքա՞ն ժամանակում կանի քսանչորս քայլ:

12. Գրիր ամենամեծ եռանիշ թիվը, որը բաժանվում է և՛ 5-ի, և՛ 2-ի :

13. 78-24:2+5= 32 արտահայտության մեջ դիր փակագծեր, որ ճիշտ հավասարություն ստացվի:

14. Տրված թվայն հաջորդականությունում օրինաչափություն գտիր և գրիր հաջորդ թիվը:

1 , 7, 13, 19, 25, ……

15. Հաշվիր արտահայտության արժեքը:

16. Ուղղանկյան երկարությունը 21սմ է, իսկ լայնությունը 7սմ փոքր է:

Գտիր այդ ուղղանկյան մակերեսը:

17. Մեկ բաժին գաթա պատրաստելու համար Կարինեին անհրաժեշտ է 700 գրամ ալյուր և 10 անգամ պակաս կարագ: Որքա՞ն կարագ է պետք Կարինեին 8 բաժին գաթա պատրաստելու համար:

liveworkseets.co