Վագրերն ապրում են Ասիայում։ Թփուտների հետևում շատ հաճախ կարելի է լսել նրանց ահարկու ձայները։ Նրանք ընտանի կատուների ցեղակիցներն են։
Նա լավ որսորդ է։ Նրա հզոր ժանիքներից հազվադեպ կարող է փրկվել նա, ում վրա հարձակվել է գիշատիչը։
Նրա սիրելի որսն են եղջերուները, վայրի խոզերը։
Նա ուտում է երեսունից հիսուն կիլոգրամ միս։ Նրանց մեծ մասը որսում է անտառի թույլ և հիվանդ կենդանիներին, որի համար նրանց անվանում են անտառի սանիտարներ։
Կար ժամանակ, որ վագրերը շատ-շատ էին, իսկ այժմ քիչ են, որի համար նրա որսը արգելված է։ Նրան բռնում են թանկարժեք մորթու համար։ Նրա մորթուց մուշտակներ են կարում:

  1. Դուրս գրիր քո սխալ գրված բոլոր բառերը, ուղղիր, ապա այդ բառերով կազմիր բառակապակցություններ, նախադասություններ։չունեմ
  2. ԻՆչո՞ւ է արգելված վագրերի որսը:
  3. 3. Համացանցից օգտվելով, վագրերի մասին երեքից չորս նախադասությամբ հետաքրքիր տեղեկություն հայթայթիր և պատճենի՛ր։

Թողնել մեկնաբանություն