Մեսրոպ Մաշտոց

Posted on 

mesropmashtoc_3

Մեսրոպ Մաշտոցը  հայ գրերի ստեղծողն է, առաջին թարգմանիչը, առաջին ուսուցիչն ու հայալեզու դպրոցի հիմնադիրը, ծնվել է պատմական Հայաստանի Տարոն գավառի Հացեկաց գյուղում։ Մաշտոցի ծննդյան տարին ընդունված է համարել 362 թ.։ Վախճանվել է 440 թ. փետրվարի 17-ին: Մեսրոպի ծնողների մասին գիտենք միայն այնքանը, որ հոր անունը Վարդան է։ Մեսրոպը իր ժամանակի համար լավ կրթություն է ստացել հայրենի գավառում` Տարոնում, որից հետո գնացել է Վաղարշապատ մայրաքաղաքը, և պաշտոնավարել Խոսրով Գ-ի արքունիքում՝ որպես զինվորական գրագիր: Նա իմացել է հունարեն, ասորերեն և պարսկերեն, որոնցով հայկական արքունիքում վարում էին գրագրությունները։ Թե քանի տարի է Մեսրոպը պաշտոնավարել արքունիքում` հայտնի չէ, բայց հայտնի է, որ նրան արքունիքում սիրել ու համակրել են։

Ապա Մեսրոպը թողել է ծառայությունը, ընդունել հոգևոր կոչում և իրեն նվիրել ճգնավորության, իր կյանքն անցկացնում էր մենակեցության մեջ, մարդկանցից հեռու, քարանձավներում։
Այնուհետև, առնելով իր աշակերտներին, նա մեկնում է Գողթնի կողմերը, որտեղ դեռևս ամուր պահպանվում էին հեթանոսական կրոնն ու սովորույթները։

Մաշտոցը մտահոգված էր ամբողջ հայ ժողովրդի ճակատագրով։ Բանն այն է, որ հայ ժողովրդի վիճակը Մեսրոպի գործունեության տարիներին չափազանց ծանր էր: Երկիրը բաժանված էր երկու մեծ տերությունների` հռոմեական և պարսկական պետությունների միջև։ Ձուլման վտանգը սպառնում էր երկու հատվածներում էլ:
Եվ  Մեսրոպը մտածում  է հայկական գրեր ստեղծելու մասին։

Իր մտադրությունն իրականացնելու նպատակով Մեսրոպը վերադառնում է մայրաքաղաք՝ Վաղարշապատ, և դիմում Սահակ Պարթև կաթողիկոսին։ Պարզվում է, որ Սահակն էլ նույն մտատանջությունների մեջ է, ուստի ընդունում է Մեսրոպի առաջարկը, ապա երկուսով դիմում են Վռամշապուհ արքային, ու ստանալով նրա համաձայնությունը՝ անցնում գործի։

Վերցնելով մի խումբ երիտասարդների, Մեսրոպը դիմեց դեպի այն ժամանակվա ուսումնական ու գիտական մեծագույն կենտրոններ՝ Եդեսիա, Ամիդ, Սամոսատ: Զանազան գրքեր կարդալով նա ուսումնասիրեց տարբեր լեզուների այբուբենները, ծանոթացավ դրանց կառուցվածքին, տառերի ձևերին, գրության սկզբունքներին, որոնց իմացումն անհրաժեշտ էր հայկական գրեր ստեղծելու համար։ Եվ այս բոլորից հետո ձեռնամուխ եղավ հայոց գրերի ստեղծմանը։ Ծանոթ լինելով արդեն բազմաթիվ այբուբենների, Մեսրոպը 405-406 թվականին կազմեց հայերենի այբուբենը` ստեղծելով միանգամայն յուրահատուկ տառեր` հետևելով գրության լավագույն սկզբունքներին։

Մեսսրոպ Մաշտոցի ստեղծած այբուբենն ուներ 36 տառ,այն սկսվում էր ա-ով և ավարտվում ք-ով: Ավելի ուշ՝ 12-րդ դարում, ավելացան օ և ֆ տառերը:Մաշտոցն անթերի որոշել է հայերենի բառակազմիչ հնչյունների իրական համակարգը՝ առաջնորդվելով մեկ հնչյունին՝ մեկ տառ սկզբունքով, դասավորել տառերը հունական այբուբենի հերթականությամբ, յուրաքանչյուր տառի տվել անուն (այբ, բեն, գիմ…), թվային արժեք (Ա = 1, Ժ = 10, Ճ = 100, Ռ = 1000…), սահմանել գրության՝ ձախից աջ ուղղությունը:

Մեսրոպ Մաշտոցի կենսագիրն է եղել նրա աշակերտ Կորյունը:

Հայոց տառերը քանդակվել են խաչքարերի տեսքով և տեղադրվել Օշական գյուղում, որտեղ թաղված է Մեսրոպ Մաշտոցը:

Առաջադրանք 23.09.2020

Առաջադրանքի/խնդրի պայմանը

  1. Տրված է 2584 քառանիշ թիվը:

Որոշիր այս թվի հազարավորների կարգում գրված թվանշանը:

Պատասխան՝2 

2. Որոշիր, թե 1024363 թվի գրառման մեջ ո՞ր կարգում է գրված 6 թվանշանը:

Տեղադրիրհետևյալբառերիցմեկը՝միավորներիտասնավորներիհարյուրավորներիհազարավորների, …:

Պատասխան՝ :տասնյակ

3. Պարզիր, թե 301138 վեցանիշ թվի գրառման մեջ ո՞ր կարգում (կարգերում) է գտնվում 3 թվանշանը: Ընտրիր ճիշտ տարբերակ(ներ)ը:

  • հարյուրավորների
  • տասնավորների+
  • միավորների
  • տասհազարավորների+
  • հարյուրհազարավորների
  • հազարավորների

4.Պարզիր, թե 379 թվի ո՞ր կարգում է գտնվում 3 թվանշանը:

Պատասխան՝ թիվը գտնվում է   կարգում:300

5. Տրված է 8500 քառանիշ թիվը:

Որոշիր այս թվի կարգերում գրված թվանշանները:

Պատասխան՝

այս թվի միավորների կարգում գրված է `0

այս թվի տասնավորների կարգում գրված է `0

այս թվի հարյուրավորների կարգում գրված է ,5

այս թվի հազարավորների կարգում գրված է `8

6. Գրիր այն վեցանիշ թիվը, որը ունի 6 միավոր, 5 հազարյակ և 4 հարյուրյակ:

Պատասխան `  ,50486

7. Կատարիր գործողությունները 18+26=44-14=30+28=58-38=20+45=65-47=18

8. <<Երազներ>> գիրքն արժե 2550 դրամ, որը 4520 դրամով էժան է <<Մենք ենք և մեր մոլորակը>> գրքից: Որքան պետք է վճարել այդ երկու գրքրը գնելու համար:

2550+4520=7070

9.

7637,7630,7623,7616,7609 7616,7624,7632,7640,7648

1.Հաշվիր արտահայտության արժեքը.

4178+2145=6323

3214-2149=1065

32×100=3200

4320:30=144

2.Բնութագրիր թվերը ըստ հարցերի ` 765, 2486, 85247

  • Քան ՞ի նիշ կա,3,4,5,
  • Քան ՞ի տասնյակ կա տասնավորների կարգում 5,6,7
  • Քան ՞ի հազարյակ կա հազարավորների կարգում 2,5
  • Քան ՞ի հարյուր հազարավոր կա հարյուր հազարավորների կարգում 000
  • Քան ՞ի հարյուրյակ կա հարուրավորների կարգում 7,4,2

3.Կազմիր արտահայտություն և գտիր.

478-ից 120-ով մեծ թիվը 478+120=598

4.Էլիզաբեթը 9 տարեկան է, իսկ պապիկը մեծ է նրանից 6 անգամ: Քանի՞ տարով է պապիկը մեծ Էլիզաբեթից:9×6=54  54-9=45

5.Կարդա թիվը` 34586 և պատասխանիր հարցերին

  • Ին ՞չ է ցույց տալիս 8 թվանշանը տրված թվի գրության մեջ:թե   քանիտասնակ  կա
  • Ին ՞չ է ցույց տալիս 4  թվանշանը տրված թվի գրության մեջ:թե  քանի   հազար   կա
  • Ին ՞չ է ցույց տալիս 6 թվանշանը տրված թվի գրության մեջ:թե  քանի   միյաոր  կա

1.Հնում մարդիկ ինչի՞ վրա էին գրում:մագաղաթի

2.Ինչի՞ց էին պատրաստում մագաղաթի հորթի գառան ուլի կաշվից

3.Մարդիկ առաջ ինչպե՞ս էին անվանում գրքերը, ինչո՞ւ: հին ժամանակներում անվանում էին մածյան

4.Մատենադարանն ինչո՞ւ են անվանում նաև ձեռագրատուն: Հայերեն հազարավոր ձեռագիր մատյաններ այժմ պահվում են Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում: Այդ պատճառով էլ այն հաճախ կոչվում է ձեռագրատուն:

5.Ո՞ւմ էին անվանում գրիչներ:Մարդիկ կային, որոնք տարբեր հեղինակների գրվածքներն արտագրում էին մագաղաթե թերթերի վրա: Նրանց անվանում էին գրիչներ: Իսկ մատյանները

6.Ո՞ւմ էին անվանում ծաղկողներ:Իսկ մատյանները պատկերազարդող նկարիչներին ծաղկող էին անվանում:

7.Ո՞ւմ անունով է Մատենադարանը, ինչո՞ւ:Հայերեն հազարավոր ձեռագիր մատյաններ այժմ պահվում են Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում:

Մենք էլ ենք բնության մասնիկ

Մեզ հիացմունք են պատճառում երկնքի աստղերը, բարձր լեռները, հարթավայրերը, օվկիանոսները, գետերը և այլն: Զարմանալի է նաև բույսերի և կենդանիների աշխարհը: Բայց երկրագնդի վրա ամենայուրահատուկը մարդն է: Մարդը ևս կենդանի բնության մաս է կազմում: Ինչպես մյուս կեն­դանի օրգանիզմները, նա նույնպես շնչում է, սնվում, աճում, զարգանում, ունենում երեխաներ: Դրա համար էլ մարդուն անհրաժեշտ է օդ, ջուր. լույս, ջերմություն, սնունդ: Առանց բնության մարդը չի կարող գոյություն ունենալ, ապրել և աշխատել: Մարդն ապրում է գրեթե ամենուր՝ ծովափերում և լեռներում, երկրագնդի տաք և ցուրտ վայրերում,  անջուր անապատներում և փարթամ անտառների հարևանությամբ: Նա օգտվում է բնության բարիքներից, ինչպես մյուս կենդանիները: Բայց, ի տարբերություն նրանց, մարդը ստեղծում է այդ բարիքներից օգտվելու գործիքներ, մեքենաներ, սարքեր: Որովհետև մարդը բնության միակ բանական, այսինքն՝ մտածող էակն է: Նա ունի նաև խոսելու և աշխատելու ունակություն: Դրանց շնորհիվ մարդը ստեղծել է յուրօրի­նակ աշխարհ՝ ժամանակակից քաղաքներ և գյուղեր, գործարաններ և ֆաբրիկաներ, ճանապարհներ և կամուրջներ, ավտոմեքենաներ և տիեզերանավեր, հեռուստացույցներ և համակարգիչներ: Մարդիկ գրում են գրքեր, նկարահանում ֆիլմեր, ստեղծում քանդակներ, երաժշտություն, նկարներ: Նրանք ուսումնասիրում են բնությունը, նրա գաղտնիքները: Որպես սնունդ մարդն օգտագործում է բու­սական և կենդանական ծագում ունեցող սննդա­մթերք: Դրա համար նա մշակում է հողը՝ աճեց­նելով տարբեր բույսեր, պահում է ընտանի կեն­դանիներ, որսում ցամաքում և ջրում ապրող կենդանիներ: Ապրելով և աշխատելով բնության մեջ՝ մարդն անխուսափելիորեն ներգործում է բնության վրա և փոխում այն: Օրինակ՝ մարդու մեղքով անհետացել և անհետանում են բազմաթիվ կենդանիներ և բույսեր, ջրերն ու հողը աղտոտվում են թունավոր նյութերով, օդում հայտնվում են կենդանի օրգանիզմների համար վտանգավոր նյութեր: Մարդը չի կարող չօգտվել բնությունից, սակայն նա միաժամանակ պետք է հոգ տանի նաև դրա պահպանման համար: Գոյություն ունեցող բույսերի և կենդանիների պահպանության համար ստեղծվում են պետության կողմից պահպանվող տարածքներ՝ արգելոցներ: Հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող բույսերի և կենդանիների անունները մտցվում են հատուկ՝ Կարմիր գրքերի մեջ: Մարդը չպետք է մոռանա, որ ինքը բնության մի մասն է և ոչնչաց­նելով բնությունը՝ կործանման է դատապարտում ինքն իրեն: