Շուն ու կատուն

Հովհաննես Թումանյանը պատմում է, որ բալլադի սյուժեն լսել է Լոռու մարզի Դսեղ գյուղում, իր քեռի Իսայուց: Թումանյանը բալլադը գրել է Ներսիսյան դպրոցը թողնելուց հետո։ Բալլադը պատմում է շան և կատվի վեճի մասին: Շունը գառան մորթին տանում է տալիս կոշկակար կատվին, որպեսզի վերջինս նրա համար մի գլխարկ կարի, բայց կատուն ամեն անգամ մի բան հորինելով` չի կարում նրա գլխարկը: Շունը զայրանում է, սկսում է վիճել կատվի հետ և այդտեղից էլ սկսվում է նրանց հավերժական վեճը: