Գրքի տոն

Փետրվարի 19-ին Հովհաննես   Թումանյանի   ծննդյան   օրն   է, այս   օրը   նշում    ենք  մեկս   միմիանց   գիրք   նվիրելով,մենք   դպրոցի   երեխաներով     այցելեցինք   Խնկո  Ապոր   գրադարան,որտեղ   տեղի   ունեցավ    միջոցառում   նվիրված   Հ․Թումանյանին,  բակում   արտասենեցւնք  նրա  ստեղծագոծություններից, հանդիպենցինք   Կ․գ․Ն նախարար  Արայիկ Հարությունյանը  մեզ    համար   կարդաց   <<Շունն   ու    կատուն>> բալլադը։ Վերադառնալու     ճանապարհին    երթուղայինի   մեջ    ես   ընկերհուս   գիրք   նվիրեցի     և    միասին   սկսեցին   ընթերցել։

Շուն ու կատուն

Հովհանես թումանյան

                                               

<<Շուն  ու  կատուն>>բալլադը  ցույց  է  տալիս  կենդանիների  միջոցով    մաիդկանց  անազնվության   միասին:Երբ  շունը   մրսում  էր,գլխարկի  համար   մորդի  է   տալիս   դերձակ   կատվին,որ գլխարկ  կարի:Բայց  կատուն  մի  քանի  անգամ   խաբում   է  և   շանը   տանում    բերում:բանեն  հասնում   է  նրան, որ  վիճում  են  և  մեծ  կռիվ  է  լինում՝  բանը  հասնում   է   դիվանբաշուն:Կատուն   ամոթից   թողնում  է  ու  փաղչում:Բայց   շունը    չի   մոռանում,   որտեղ   տեսնում  է,ճարձակվում   է  կատվի   վրա  և   իր   մորթին   ետ  է      ուզում:Թեկուզ   և   կենդանիներ,  բայց  բոլորը  պետք   է  լինեն  ազնիվ   և   ապրեն  ազնիվ:Սա  է   բալլիդի   իմաստը:              

Շուն ու կատուն

Հովհաննես Թումանյանը պատմում է, որ բալլադի սյուժեն լսել է Լոռու մարզի Դսեղ գյուղում, իր քեռի Իսայուց: Թումանյանը բալլադը գրել է Ներսիսյան դպրոցը թողնելուց հետո։ Բալլադը պատմում է շան և կատվի վեճի մասին: Շունը գառան մորթին տանում է տալիս կոշկակար կատվին, որպեսզի վերջինս նրա համար մի գլխարկ կարի, բայց կատուն ամեն անգամ մի բան հորինելով` չի կարում նրա գլխարկը: Շունը զայրանում է, սկսում է վիճել կատվի հետ և այդտեղից էլ սկսվում է նրանց հավերժական վեճը:

Շունն ու կատուն

Հովհաննես Թումանյան

I

Ժամանակով Կատուն ճոն էր,
Շունն էլ գլխին գդակ չուներ,
Միայն, գիտեմ ոչ` որդիանց որդի,
Ճանկել էր մի գառան մորթի:

Եկավ մի օր, ձմեռվան մտին,
Կատվի կուշտը տարավ մորթին:

— Բարի’ աջողում, ուստա Փիսո,
Գլուխս մրսեց, ի սեր աստծո,
Ա՛ռ էս մորթին ու ինձ համար

Մի գդակ կարի գլխիս հարմար:
Վարձիդ համար միամիտ մնա՛,
Համա-համա շատ չուշանա:

— Աչքիս վրա, քեռի Քուչի,
Մի գդակ ա, հո մի քուրք չի․

Քու թանկագին խաթեր համար
Ուրբաթ օրը համեցեք տար:
Փողի մասին ավելորդ ա,
Մեր մեջ խոսելն էլ ամոթ ա,
Ի՜նչ մեծ բան ա, տո՜, հե՛ր oրհնած,

Միա՜յն, միա՜յն մի գդակի վարձ:

Ուրբաթ օրը քեռի Քուչին`
Ուստից առաջ` բաց-բաց կուճին
Թափ-թափ տալով` ծանր ու մեծ,
Ուստա Կատվի շեմքում կանգնեց.

— Ուստեն ո՞ւր ա… փափախս ո՞ւր ա…
— Մի քիչ կացի, հրես կերևա:

II

Ուստեն եկավ քուրքը հագին,
Շանը տեսավ, բեղի տակին
Իրեն-իրեն քիչ փընթփընթաց,

Ու մուշտարու վրա թնդաց.
— Ցուրտը տարա՞վ… վա՜հ, տնա՛շեն,
Չես թող անում մի շունչ քաշեն.
Հեշտ բան հո չի՞, հլա նոր եմ
Ցրցամ տվել, թե որ կարեմ:

— Դե հե՛ր օրհնած, էտե՛նց ասա,
Էդ բարկանալդ էլ ընչի՞ս ա:
Փող եմ տվել, վախտին կարի,
Թե չէ` ասա, էգուց արի:
Հա՛մ ասում ես, հա՛մ չես կարում,

Հա՛մ խոսում ես, վրես գոռում,
Հա՛մ, հա՛մ, հա՛մ, հա՛մ,
Քանի, ախպեր, գնամ ու գամ…
Ասավ Քուչին ու նեղացած
Վերադարձավ գլուխը բաց:

III

Մին էլ եկավ, դարձյալ չկար.
Էս անգամը դիպան իրար.
Էլ անպատիվ, անկարգ խոսքեր,
Էլ հին ու նո՜ր, էլ հերն ու մե՜ր,
Էլ գող Փիսո՜, էլ քաչալ Շո՜ւն…

Բանը հասավ դիվանբաշուն:
Շունը մինչև գնաց, եկավ,
Ուստա Կատուն կոտրն ընկավ,
Գլուխն առավ ու մի գիշեր
Հայդե՛, կորավ. Էն կորչիլն էր․․․

IV

Էն օրվանից մինչև օրս էլ
Շունն էս բանը չի մոռացել,
Մտքում հլա դեռ պահում ա,
Որտեղ Կատվին պատահում ա,
Վեր ա թըռչում, վրա վազում,

Իրեն մորթին ետ ա ուզում.
Իսկ սևերես Կատուն հանկարծ
Ետ ա դառնում ու բարկացած
Փշտացնում ա. մթամ նոր եմ
Ցրցամ տվել, թե որ կարեմ:

Թղթի հայտնագործումը

Թուղթը հիմնականում բուսական մանրաթելերից բաղկացած նյութ է:

Առաջին անգամ թուղթը Եվրոպա է բերվել արևմուտքից: Այն հայտնագործվել է Չինաստանում, մոտ 105 թվականին Ցայ Լունի կողմից: Նա թթենու կեղևի էպիթելային հյուսվածքից գտավ թուղթ ստանալու մեթոդը: Չինացիները կեղևը աղում էին ջրի մեջ, որպեսզի մանրաթելերը առանձնանան, այնուհետև այդ զանգվածը լցնում էին սկուտեղի վրա, որի մեջ դրված էին բամբուկի բարակ, երկար շերտեր: Երբ ջուրը հոսում-քամվում էր, փափուկ թուղթը դնում էին հարթ մակերեսի վրա՝ չորանալու: Այդ նպատակի համար ծառայում էին բամբուկն ու հին լաթերը: Այդպես կեղևից թուղթ էին ստանում:

image

Չին առևտրականները ճանապարհորդում էին դեպի հյուսիս և արևելք ու այդպես հասան Սամարկանդ քաղաքը: Այնտեղ արաբները բացահայտեցին նրանց գաղտնիքը և այն բերեցին Իսպանիա: Այստեղից էլ թուղթ պատրաստելու գաղտնիքը սփռվեց ողջ աշխարհով:

Եվրոպացի գիտնականները որոշեցին թղթի պատրաստման համար օգտագործել վուշ և բամբակյա կտոր, քանի որ դրանք բաղկացած էին համեմատաբար երկար մանրաթելերից:

19-րդ դարում թղթի պատրաստման հիմնական նյութը փայտանյութն էր: Բավական երկար ժամանակ պետք եկավ, մինչև կարողացան ստանալ ներկայումս շրջանառության մեջ գտնվող թուղթը, որի վրա մենք գրում ենք, գրքեր ու թերթեր են տպագրվում:

Նյութի աղբյուրը՝http://poqrik.am/